Անգլերենի ոչ ֆորմալ ուսուցման դասընթացներ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն » (CCMS)  ՀԿ -ում սկսվել են անգլերեն լեզվի դասըթացներ: Դասընթացը վարում է  Ռենատա  Յանկունաիթեն, ով

 

 

Եվրոպայի կամավորական ծրագրի ԵԿԾ (EVS) –ի կամավոր է, որը ժամանել է Լեհաստանից: Դասընթացները իրականացվում են երկու զարգացման տարբեր աստիճաններ ունեցող խմբերի հետ՝ սկսնակների և միջին մակարդակ ունեցողների:  Մասնակցում են Ալավերդի քաղաքի տարբեր թաղամասերի երեխաներ: Այն ոչ ֆորմալ կրթություն է և մասնակիցները  հեշտությամբ են սովորում անգլերեն լեզուն, քանի որ նյութը մատուցվում է դասավանդման նորագույն մեթոդներով և հետաքրքիր լուծումներով: Դա նրանց  հնարավորություն կտա տիրապետել ևս մեկ օտար լեզվի, որ նրանց համար հնարավորությունների լայն դաշտ կստեղծի, ինչը կհեշտացնի նրանց ուսումնսառության գործընթացը դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատատություններում և ինչու ոչ նաև նրանք կարող են շփվել օտարերկրացիների հետ և դիմել նույն EVS  ծրագրին այլ երկիր գնալու, սովորելու, կամավորական աշխատանք կատարելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար: Դասընթացը շարունակական է և այն ունի ակտիվ ընթացք: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ- ն ԵԿԾ ծրագիրն իրականացնում է Եվրամիության աջակցությամբ: