Ի նպաստ համայնքների զարգացմանը
21.07.2017թ - ին CCMS ՀԿ-ի գրասենյակում կայացավ «Տեղական մակարդակի շահերի պաշտպանության» գործողությունների
ծրագրերի ամենամսյա մոնիթորինգի 1-ին ամփոփիչ դաընթաց քննարկումը: Դասընթացին ներկա էին Թումանայնի տարածաշրջանի ՝ Ալավերդի, Ախթալա, Հաղպատ, Աքորի, Արևածագ համայնքներում մոնիթորինգ իրականացնողները և համայնքային ակտիվ խմբերից (ՀԱԽ) ներկայացուցիչներ: Դասընթացը վարեց CCMS ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը: Կատարվեց իրականացված աշխատանքի մոնիթորիգ, ներկայացվեցին հաջողված դեպքերը, խմբային գործնական աշխատանքի միջոցով մշակվեցին ծրագրերի հետագա մոնիթորինգին ուղված նորարար քայլեր: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ: