Անգլերենը բոլորի համար

CCMS-ում Լեհաստանից ժամանած ԵԿԾ(EVS) կամավորներ Ռենատան Յակունաիտեն և Օլգա Պլեսինկսան կանցկացնեն անգլերենի անվճար դասընթացներ: Դասընթացներին կարող են դիմել

բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման: Կարող են դիմել ինչպես սկսնակ այնպես էլ անգլերենի որոշակի գիտելիքների մակարդակ ունեցող անձինք, ովքեր ցանկանում են բարելավել իրենց լեզվական հմտությունները և կարողությունները: Պարապմունքները կսկսվեն օգոստոսի 2-ին ժամը 13:00-ին CCMS-ի գրասենյակում ՝ ք. Ալավերդի Ջրավազանի 5 ա հասցեում: Առաջին դասընթացի ժամանակ կստուգվեն մասնակիցների անգլերենի իմացության մակարդակները և դրա հիման վրա տեղի կունենա առանձին խմբերի բաժանումները, որից հետո կնշանակվեն պարապմունքների օրեր յուրաքանչյուր խմբի համար: