EVS (ԵԿԾ) կամավորները Լոռու մարզում են

Ալավերդի, Սանահին, Հաղպատ, Ծաղկաշատ, այս վայրերը հայտնի չեն  Կովկասյան բազմաթիվ EVS( ԵԿԾ) կամավորնեերի համար: Փորձելով փոխել այս իրավիճակը,

Ալավերդիում CCMS ՀԿ-ում  կամավորական աշխատանք իրականացնող կամավորները կազմակերպեցին երկօրյա քայլարշավ Լոռիում: Մենք՝ մասնակիցներս, հնարավորություն ունեցանք քայլել զարմանահրաշ բնատեսարանով, լողացինք գեղատեսիլ լեռնային գետում, հանդիպեցինք թափառող կովերին, ձիերին և խոզերին:

 

Ճանապարհորդությունը բավականին դժվար էր, թեք սարալանջերը ստիպեցին մեզ շունչակտուր լինել: Այնումենայնիվ, մեզ դուր եկավ, քանի որ այդ տեսարանները տեսնելու համար արժեր ներդնել այդպիսի ջանքեր:

Երեկոյան վերջապես հասանք Ծաղկաշատի ճամբար, թեև հոգնած էինք, բայց հպարտ, քանի որ մեզ հաջողվեց դա անել: Քառասուն աստիճան շոգին մեջքի պայուսակներով  քայլեցինք 25 կմ: Հիմա մեզ գերագնահատում ենք: Ճամբարում համտեսեցինք հայկական ավնադական խորոված (միգուցե ոչ այդքան ավանդական, քանի որ բուսակերների համար ևս  կային հասանելի  տարբերակներ), մի քիչ  հանգստացանք և առավոտյան վերադարձանք Ալավերդի: Ճանապարհորդությունը սկսվեց ինչպես որ պլանավորել էինք՝ Լոռվա քայլարշավնեորով: Մենք զգում ենք, որ այս տարածաշրջանը թերագնահատվում է և երազում է  տուրիզմի զարգացման հեռանկարների մասին:

Հուսամ հաջորդ անգամ կմիանաք մեզ!

EVS (ԵԿԾ) կամավոր

Օլգա Պլեսինսկա