ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ  CCMS
ՀՀ Լոռու մարզ, ք.  Ալավերդի

15.08.2017                                
ՄԱՄԼՈ  ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները ուղղված 2017 թվականի օգոստոսի 25-29 ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի, Հաղպատ համայնքում տեղի ունենալիք  միջազգային (Հայ-վրացական) սեմինարի իրականացմանը  «Միջ-սահմանային կյանք» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության նախարարության ֆինանսական աջակցությամբ:

 

Ծրագրի նպատակն է, նպաստել միջ-սահմանային երիտասարդկան համագործակցությանը Հայաստանի Լոռու մարզի և Վրաստանի Քվեմո – Քարտլի մարզերի հայաստանցի և վրաստանցի երիտասարդների միջև, միջմշակութային փոխանակման և համատեղ նախաձեռնությունների պլանավորման միջոցով: Ծրագիրը իրենից ներկայացնում է 5 օրյա աշխատանքային սեմինար քննարկում, որը տեղի կունենա 2017 թվականի օգոստոսի 25-ից 29-ը ընկած ժամանակահատվածում: Հայաստանի և Վրաստանի քաղաքացի երիտասարդների մասնակցությամբ, որը հետապնդելու է հետևյալ խնդիրները ՝

1. Քննարկել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև միջ-սահմանային համագործակցության արդի մակարդակը և մարտահրավերները .

2.Առկա փորձի հիման վրա վերհանել հայ-վրացական միջ-սահմանային երիտասարդկան համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնայնություններն ու հնարավորությունները և մշակել տեղեկատվական ձեռնարկ Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար .

3.Մշակել հայաստանցի և վրաստանցի մասնակիցների միջև հետագա միջ-սահմանային համագործակցության ուղված համատեղ նախաձեռնությունների 10 նախագիծ :

Ծրագրի շահառուներն են 20 երիտասարդներ, 10 երիտասարդ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու և Ստեփանավանի տարածաշրջանից և 10 Վրաստանի Հանրապետության քաղաքացի վրացի և հայ երիտասարդներ Վրաստանի Քվեմո Քարտլի մարզից:

«Միջ- սահմանային կյանք»  ծրագրը իրականացվում  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  CCMS ՀԿ- ի կողմից ՀՀ «Սպորտի և երիտասարդության նախարարության» և «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» աջակցությամբ:
Ծրագրին աջակցում են նաև Վրաստանի «Մառնեուլիի ժողովրդավար կանանց միություն» և Civitas Georgica ՀԿ-ները:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ  CCMS

Հասցե. ՀՀ. Լոռու մարզ ք. Ալավերդի Ջրավազան 5ա

E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Հեռ.  / +374 253 / 2 44 43 Ֆաքս/ +374 253 / 2 44 43

Ինդեքս. 1702

Կայք/ http://www.armccms.org/

Կազմակերպության ֆեյսբուքյան էջ https://web.facebook.com/armccms.org/

Ծրագրի ֆեյսբուքյան էջ https://www.facebook.com/www.inter.border.org/