ԵԿԾ (EVS) կամավորների Երևանյան հանդիպումը ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի երիտասարդական թևի հետ

 

ՀՀԱԿ-ի ԵԿԾ (EVS) կամավորները սկսել են  համագործակցել ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի երտասարդական թևի   հետ: Օգոստոսի սկզբին նրանք երկու սեմինար վարեցին հետևյալ թեմաներով.


 

  • Ինչպե՞ս է գործում Եվրոպայի Կամավորական Ծառայությունը(EVS)
  • Մարդու իրավունքները
  • ԵՄ կոնվենցիաները
  • Սոցիալական շարժումները
  • Հասարակական կազմակերպությունները


Մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալ ԵԿԾ (EVS) կամավորական  ծրագրի և ինքնազարգացման հնարավորությունների մասին, որոնք էլ հանդիսանում են ԵԿԾ(EVS) ծրագրի հիմնանպատակը:

Սեմինարի այս մասն անցկացրեց Ռենատան, ում համոզիչ ելույթը ստիպեց մասնակիցներին բաց չթողնել հնարավորությունը և մասնակցել ինչ-որ ԵԿԾ(EVS ) ծրագրի, որը կարող է լինել կյանք փոխող իրադարձություն:

Սեմինարի երկրորդ հատվածում Օլգան խոսեց Եվրամիության կողմից Մարդու իրավունքների փաստաթղթերի, (կոնվենցիաների, առաջարկությունների) մասին, որոնք կազմում են միջազգային իրավունքը: Նրանք անդրադարձան սոցիալական շարժումներին ու ՀԿ-ներին, որոնք աշխատում են մարդու իրավունքների ոտնահարման ոլորտներում: Այնուհետև նրանք քննարկեցին Հայաստանյան իրականությունը, և մասնակցեցին « Խնդիրներ լուծող մտածողություն» սեմինարին::

Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ Ռենատան և Օլգան պատրաստվում են ներգրավվել այլ կրթական ծրագրերում, որոնք կրկին վարում է ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի երիտասարդական թևը: Մնացեք մեզ հետ, և արեք ամեն ինչ հաջորդ անգամ մեր սեմինարներին միանալու համար: