Հայ-վրացական համագործակցություն

ՀՀ Լոռու մարզի  Հաղպատ համայնքում օգոստոսի  25-29  տեղի ունեցավ  «Միջսահմանային կյանք»

հայ-վրացական երիտասարդական միջսահմանային համագործակցության աշխատաժողովը: 
Հինգ օր շարունակ

Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ մարզերի 20 երիտասարդներ քննարկեցին՝  միջսահմանային համագործակցության արդի մակարդակը և դրա զարգացման հնարավորությունները :
Աշխատաժողովի ընթացքում ձեռք են բերվել հետևյալ արդյունքները՝.

 

1.Ընտրվեցին  հայ –վրացական միջսահմանային համագործակցության առաջնային 10 ուղղությունները:

 

2.Մշակվեցին միջսահմանային համագործակցության ծրագիր –նախագծեր ուղղված  կրթության, առողջպահության, շրջակա միջավայրի պահպանության, մեդիա և այլ ոլորտներում համատեղ միջսահմանային ծրագրերի իրականացմանը:

 

3.Որոշում ընդունվեց պետական երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում ակտիվ մասնակցությւոն ունենալ և առաջարկել միջսահմանային երիտասարդական համագործակցությունը առաջարկել  ամրագրել ՀՀ  պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարության մեջ:

 

4. Ստացված արդյունքները կհրապարակվեն տեղեկատվական ռեսուրսի տեսքով և կտրամադրվեն Հայաստանի և           Վրաստանի սահմանամերձ մարզերում գործող երտաիսարդական հասարակական կազմակերպություններին

և ակտիվ խմբերին:


Սեմինարի 4-րդ օրը հյուրընկալվեց «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Դավիթ Հայրապետյանը, ով ներկայացրեց ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությունը և պատասխանեց մասնակիցների մի շարք հարցերին :

 

Սեմինարը իրակնացվեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից ՝ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական օժանդակությամբ և «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն»ՊՈԱԿ-ի աջակցությամբ: Սեմինարին աջակցում էին  նաև Վրաստանի «Մառնեուլիի ժողովրդավար կանանց միություն» և Civitas Georgica ՀԿ-ները: