CCMS- ը իրականացնում է «Ճանապարհ դեպի դպրոց» ծրագիրը
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ –ն իրականացնում է « Ճանապարհ դեպի դպրոց» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է`
նպաստել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանականերում տրամադրվող փոխհատուցումների բաշխման մեխանիզմների բարելավմանը:
Ինչպես նաև նպաստել երթևեկության փոխհատուցման ամբողջական կիրառմանը, հանրակրթական դպրոցի այն ուսուցիչների և աշակերտների համար ովքեր դրա անհրաժեշտությունը ունեն և չեն ստանում պետական աջակցություն : Ծրագիրը նաև միտված է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը այս ոլորտում :
Ծրագրով նախատեսվում է կարիքներրի ուսումնաիրության հիման վրա բացահայտել ուսուցիչների և աշակերտների իրավունքների ոչ լիարժեք իրացման դեպքերը տրանսպորտացիոն փոխհատուցման գործընթացում : ՀՀ հանրակրթական դպրոցներում բարձրացնել ուսուցիչների և աշակերտների իրազեկվածության մակարդակը տրանսպորտային փոխհատուցման «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրի վերաբերյալ : Իրականացնել աշխատանք ուղղված ՀՀ պետական բյուջեից հանրակրթական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին տրանսպորտային միջոցների փոխհատուցման մեխանիզմների կատարելագործմանը ;
«Ճանապարհ դեպի դպրոց» ծրագիրը իրականացնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ :