Աշխատանք CCMS - ում

«Համայնքային Համախմբման և  Աջակցության  Կենտրոն» հասարակական կազմակերպությունը  հայտարարում  է մրցույթ

Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ և Նորաշեն համայնքների համայնքային համախմբողի թափուր պաշտոնների համար:

Աշխատանքի նպատակը՝

Խթանել երեխաների  իրավունքների պաշտպանությունը` ակտիվորեն համագործակցելով համայնքային  կառույցների, տեղական  և  միջազգային կազմակերպությունների   հետ: Աջակցել համայնքներում  այնպիսի  միջավայրի  ձևավորմանը,  որը  կնպաստի   երեխաների  ակտիվ  զարգացմանը:

 

Հիմնական պարտականությունները.

  1. Աջակցում է խոցելի  խմբերի  երեխաների  բացահայտմանը  և  նրանց  խնդիրներին  արձագանքելու

քայլերի մշակմանը

  1. Աջակցում  է  հատուկ  կարիքներ  ունեցող  երեխաների  կրթության  կազմակերպմանը  համայնքում:
  2. Աջակցում է համայնքի  համար  հավելյալ ռերսուրսների   հայթհայթմանը`համագործակցելով  այլ   կառույցների  հետ, կամ  ծրագրեր  ներկայացնելով դոնոր  կազմակերպություններին:
  3. Իրականացնում  է  Վորլդ  Վիժն միջազգային  բարեգործական կազմակերպության  հովանավորչական   ծրագրի  գործառույթները  համայնքում  /ըստ  ծրագրի  մշակված  չափանիշների/
  4. Պարբերաբար  մասնակցում է համապատասխան  դասընթացների`   երեխաների  իրավունքների  զարգացման պաշտպանության  ոլորտի վերաբերյալ  գիտելիքների   բարձրացման  նպատակով:
  5. Ներկայացնում  է ամսական  հաշվետվություններ կատարված  աշխատանքների  վերաբերյալ:
  6. Շփվում  և  հանդես  է  գալիս,  որպես Մարզային  երեխաների  Իրավունքների  Պաշտպանության  կառույցի  ներկայացուցիչ:

 

Պահանջվող որակավորումը և  հմտությունները.

    • Բարձրագույն կրթությունը հումանիտար ոլորտում ցանկալի է.
    • Երեխաների  և  ընտանիքների  հետ  աշխատանքի  առնվազն 1 տարվա փորձ,
    • Կազմակերպչական   ունակություններ և   թիմային  աշխատանքների  հմտություններ,
    • Մարդկանց հետ  շփվելու, համախմբելու  և  ներգրավելու  կարողություններ,
    • Հայերենի  գերազանց  իմացություն  և  համակարգչով  աշխատելու   հմտություններ /Word, Excel/

 

Հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչև 2017թ    հոկտեմբերի 5-ը   ներկայացնել ինքնակենսագրություն (CV)  և կից նամակ՝ հիմնավորելով  տվյալ      պաշտոնում  աշխատելու   ցանկությունը,  ուղարկելով այն This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it և This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլ. hասցեներին, կամ ներկայացնել Վորլդ Վիժն Ստեփանավանի ՏԾ գրասենյակ, ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 2/2 հասցեով:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 099(98) 935053 կամ 091(93) 051407 հեռախոսահամարով:

 

Հարցազրույցի կհրավիրվեն  միայն  նախնական   ընտրության  անցած  թեկնածուները: