CCMS-ի աջակցությամբ անգլերենի ուսուցում Շնողում
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն շարունակում է իրականացնել անգլերենի դասընթացներ և այս անգամ արդեն Շնող գյուղում։
Շնողի
գյուղապետարանը դիմում էր ներկայացրել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին, որպեսզի վերջինիս աջակցությամբ իրականացվեն անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ, քանի որ գյուղում տարիներ շարունակ որպես երկրորդ օտար լեզու դասավանդվել է գերմաներեն, սակայն կարևորելով անգլերենի միջազգային լեզու լինելու հանգամանքը, տեղացիները ցանկանում են որպեսզի գյուղում կազմակերպվեն անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ։
CCMS-ի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում ընդառաջ գնալով Շնողի գյուղապետարանի հայտադիմումին Շնող գյուղում հոկտեմբերի 24-ից սկսած կիրականացվեն անգլերենի դասընթացներ , որը կանցկացնի CCMS-ի աշխատակից ազգությմաբ լեհ՝ Աննա Հեբդովսկան։ Դասընթացները կանցկացվեն ռուսերեն լեզվով, շաբաթական երկու անգամ։ Տեղեկացնում ենք, որ տեղերը սահմանափակ են և դասընթացներին մասնակցել կարող են միայն նախապես գրանցված անձինք առանց տարիքային սահմանափակման։