Աջակցություն ԿԴԻԳ ընտանիքներին

Սույն թվականի հոկտեմբերի 13-ին   «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ- ում(CCMS) տեղի ունեցավ գործնական հանդիպում

 

 

ՀԿ –ը նախագահ ՝Օլեգ Դուլգարյանի և «Սիրտը Կովկասի համար» լեհական հիմնադրամի տնօրեն Կրիստոֆ Կովալի միջև:

Կովալը Հայաստան էր եկել իր հետ բերելով Լեհաստանում «Սիրտը Կովկասի համար» լեհական հիմնադրամի կողմից հավաքագրված նյութական միջոցները: Հիմնադրամը Հայաստանում համագործակցելով CCMS-ի հետ, նպատակ ունի Լոռու մարզում աջակցել կյանքի դժվար իրավիճակում գտնվող ընտանիքներին: Նշենք նաև, որ այս համագործակցությունը առաջինը չէ CCMS-ի և «Սիրտ Կովկասի համար» հիմնադրամի միջև և հուսով ենք որ այն շարունակական կլինի: