Աջ ոտքով

Ամերիկյան մշակութային շրջագայության ծրագիրի շրջանակներում այսօր՝ 22.10.2017թ-ին CCMS  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ-ում Սերժ Մելիք-Հովսեփյանը ներկայացրեց Նիք Սփարքի 82 րոպե տևողությամբ  «Աջ ոտքով» ֆիլմը: Ֆիլմում ներկայացվում էր

բնածին ծանր արատով՝ առանց ձեռքերի ծնված Ջեսիկա Քոքսը երբեք չի հավատացել, որ չի կարող իրականացնել իր երազանքները: Մարտարվեստների մասնագետ, քոլեջի շրջանավարտ, մոտիվացիոն խոսնակ Ջեսիկան նաև աշխարհի միակ կռնատ օդաչուն է և սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց խորհրդատուն ու պաշտպանը: Էմմի մրցանակակիր ռեժիսոր Նիք Սփարքն իր «Աջ ոտքով» ֆիլմում պատմում է Ջեսիկայի՝ դժվարությունները հաղթահարելու զարմանահրաշ պատմությունը և շուրջ երկու տարի ուղերցում նրան, մինչ վերջինս դառնում է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների խորհրդատուն, ինչպես նաև ԱՄՆ-ում և արտասահմանում աշխատող և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանը: Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ ֆիլմի  քննարկում, հանդիսատեսները ներկայացրեցին իրենց կարծիքները և վերաբերմունքը հասարակության մեջ հատուկ կարիքներ ունեցող անձանց վերաբերյալ: Բոլորը տպավորված էիր հերոսուհու կերպարով՝նրա ունեցած կամքի ուժով, որը նրան օգնում էր պայքարել և հաղթահարել կյանքի դժվարությունները: Ֆիլմերի շարունակական ցուցադրումը հասարակության տարբեր շերտերում, հրաշալի ուսուցողական մեթոդ է, որը իր ազդեցությունը կունենա հասարակության վերաբերմունքի փոփոխմանը այս երևույթի վերաբերյալ: