Կրկեսային հնարքներ CCMS-ում

Լիտվայից ժամանած EVS կամավոր Ռենատա Յակունաիտեն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» CCMS էր հրավիրել Ֆրանսիացի EVS կամավորի՝  Փոլին, անց կացնելու կրկեսային հմտություններ CCMS-ի երիտասարդության համար։ Փոլը ներկայումս Եվրոպական կամավորական ծառայություն է իրականացնում

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, որտեղ նա դասավանդում է ֆրանսերեն։ Այնուամենայնիվ, Փոլը նախկինում աշխատել է որպես կրկեսային ուսուցիչ, որտեղ նա երեխաներին սովորեցնում էր տարբեր կրկեսային հնարքներ։ Գործնական պարապմունքները տեղի ունեցան Նոյեմբերի 9-ին CCMS-ում, որի ժամանակ 10 երեխաներ սովորեցին հնարքների արվեստը։ Սկզբում նրանք սովորեցին թե ինչպես պատրաստել կախարդական գնդիկներ ալյուրից և փուչիկներից և շարունակեցին սովորել հնարքների տեխնիկան։ Ամբողջ ընթացքում բոլոր մասնակիցները ուսուցչի հետ միասին ուրախացան։ Այնուհետև տեղի ունեցավ «Տաղանդ շոու», որի համար ժյուրիի անդամները ընտրեցին լավագույն հնարքների տիրապետղին։ Մենք ակնկալում ենք որպեսզի  ավելի շատ նման իրադարձություններ տեղի ունենան, որոնք թարմություն են հաղորդում և խթանում են տեղի երիտասարդության ստեղծագործական առաջընթացին։