«Համատեղ և Համաչափ » ծրագիրը հանուն համայնքի համաչափ զարգացման

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից Թումանյան խոշորացված համայնքում իրականացվող «Համատեղ և համաչափ» ծրագրի շրջանակներում Թումանյանի համայնքապետարանում 13.11.2017թ.-ին տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին

ծրագրի ղեկավար Օլեգ Դուլգարյանը, ծրագրի համակարգող Տիգրան Մխիթարյանը, համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցները։ Հանդիպման ընթացքում քննարկեցին ծրագրի հետագա գործողությունները, որոնց արդյունքում ձեռք բերվեցին համապատասխան պայմանավորվածություններ։

 

Հաջորդ շաբաթվանից բնակավայրերում իրականացվելու են 2018 թվականի բյուջեի մասնակցային լսման գործընթացները։ «Համատեղ և համաչափ» ծրագրի նպատակն է՝ աջակցել Թումանյան բազմաբնակավայր համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչներին ներգրավվել հնգամյա զարգացման ծրագրի իրականացման մասնակցային մոնիտորինգին, ծրագրերի իրականացման և համաչափ բյուջետավորման գործընթացներին։

«Համատեղ և Համաչափ»Ծրագիրը  իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»   ՀԿ կողմից,  Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝  «Համատեղ» ծրագրի  շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում  : 
«Համատեղ» ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: