Ասենք ո՛չ երեխաների նկատմամաբ բռնությանը

Ամբողջ աշխարհում նոյեմբերի 19-ը նշվում է

որպես «Երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման» հաամաշխարհային օր։

 

Այս տարի Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ և Վորլդ Վիժն ՄԲԿ-ի աջակցությսմբ Ալավերդու և Ստեփանավանի մի շարք համայնքներում մեկնարկեց միջոցառումների շարք՝ նվիրված «Երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման»   օրվան։

Միջոցառումները հագեցած էին հետաքրքիր դրվագներով և անակնկալներով։

Կազմակերպվեցին ֆորում -ներկայացումներ՝ երեխաների ակտիվ մասնակցությամբ, ցուցադրվեցին թեմայի հետ կապված ֆիլմեր, որից հետո երեխաներն անցան բուռն քննարկումների։

Իրականացվեցին նաև խմբային աշխատանքներ։ Երեխաներին թեման շատ էր հետաքրքրել, և նրանք աշխատում էին մեծ ոգևորությամբ։

Վերջում սպասվում էր անակնկալ. երեխաներն ստացան կոնֆետներ՝ թեմայի հետ կապված հղումներով, իսկ ակտիվ մասնակիցներն արժանացան խրախուսաքների։