Իրավունքների իմացությունը հզոր զենքի տիրապետում է

Սույն թվականի նոյեմբերի 8-ին Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնում կազմակերպվեց  հանդիպում Ալավերդի, Արևածագ, Աքորի, Ախթալա, Այրում, Ճոճկան, Հաղպատ համայնքների 40 շահառուների մասնակցությամբ:

Հանդիպման նպատակն էր

իրազեկել ծառայություններ ստացողներին` երեխաների պաշտպանության թեմայով:

 

Սկզբում ՀՀԱԿ ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության համակարգի էությունը, գործառնության կարգը, ծառայություն ստացողների իրավունքները, անհրաժեշտ աջակցություն ստանալու համար դիմելու կարգը, անհատական վերականգնման ծրագրի բովանդակությունը:

Այնուհետև ծավալվեց բուռն քննարկում, մասնակիցները հղեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

Ներկաներից շատերը առաջին անգամ էին մասնակցում նման դասընթացի, ինչի համար շատ ուրախ էին և ոգևորված, նրանցից շատերը նշեցին,  որ մինչև այս չէին օգտվում շատ ծառայություններից, միայն այն պատճառով, որ չգիտեին իրենց իրավունքների մասին: Մասնակիցները գնահատելով դասընթացի կարևորությունը հայտնեցին, որ  հնարավորության դեպքում նման այլ դասընթացների կցանկանային մասնակցել, որպեսզի ավելի շատ իրազեկված լինեն ոլորտի փոփոխություններին: