Բյուջեի նախագծի հանրային լսումները Թումանյան խոշորացված համայնքում

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրնը   Թումանյան խոշորացած  համայնքում իրականացնում է  «Համատեղ և Համաչափ» ծրագիրը, որի շրջանակներում`

համայնքի ՏԻՄ –ի հետ  ձեռք է  բերվել   պայմանավորվածություն, որպեսզի   2018 թվականի  բյուջեի նախագծի հանրային լսումները  կազմակերպվեն  համայնքի բոլոր 7 բնակավայրերում,   բնակիչների մասնակցությունը առավելագույնս ապահովելու և նրանց կարծիքները լսելու և առաջարկությունները հավաքագրելու նպատակով: 2017 թվականի նոյեմբերին ըստ պլանավորման ՏԻՄ-ի հետ համատեղ լսումները կազմակերպվեցին Թումանյան համայնքի, Թումանյան, Քարինջ, Ահնիձոր, Մարց, Աթան, Լորուտ, Շամուտ բանակավայրերում, որին մասնակցեցին բնակավայրերի բնակիչները և նորաստեղծ ակտիվ խմբերի անդամները: Քննարկումները անցան ակտիվ, սական որոշ  բնակավայրերում մասնակցությունը փոքրաթիվ էր, ինչը պայմանավորված  և  քաղաքացիների զբաղվածությամբ և որոշ դեպքերում   նաև անտարբերությամբ համայքնային գործընթացների նկատմամբ: «Համատեղ և Համաչափ» ծրագիրը միտված է հենց քաղաքացիներին ակտիվացնելուն և համայնքային գործընթացներին ներգրավվելուն:
Հանրային լսումներին բնակիչները հանդես եկան առաջարկություններով, որոնք առաջիկայում կներկայացվեմ համայնքի ավագանուն: «Համատեղ և Համաչափ» Ծրագիրը  իրականացվում է « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն »   ՀԿ կողմից,  Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝  «Համատեղ» ծրագրի  շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում: 
« Համատեղ » Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: