Առաջնորդության գաղափարը

Դեկտեմբերի 22-ին «Համատեղ և համաչափ» ծրագրի շրջանակներում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ում կայացավ դասընթաց «Առաջնորդություն» թեմայով:

Դասընթաց-քննարկմանը մասնակցեցին Թումանյան խոշորացված համայնքի` Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Աթան, Շամուտ, Ահնիձոր բնակավայրերի ակտիվ մասնակիկցները: Դասընթացը վարեց ոլորտի փորձագետ Վահրամ Պետրոսյանը. այն անցավ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, ինչը նպաստեց մասնակիցների միջև թիմային մթնոլորտի սեղծմանը: Ակտիվ մասնակիցները փորձեցին նկարագրել առաջնորդի դերը` հատկապես համայնքներում, ինչպես նաև, որպես բնակավայրի առաջնորդներ, առաջ քաշեցին իրենց համայնքում առկա խնդիրները և  ներկայացրեցին իրենց պատկերացումը, թե ինչպես կցանկանային տեսնել համայնքը: «Համատեղ և համաչափ» ծրագրի շրջանակներում տարբեր թեմաներովդասընթացները լինելու են շարունակական:

 

«Համատեղ և համաչափ» Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: