ԻՐԱԶԵԿՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԹևԵԿՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ և ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2017 թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 15:00-18:00 ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն-ի գրասենյակում՝ կայացավ իրազեկման դասընթաց երթևկող ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների, ինչպես նաև Կոտայքի մարզի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության Կրթության բաժնի  պետ`պարոն Կարեն Հունանյանի  մասնակցությամբ: Դասընթացի  նպատակն է ՝ իրազեկել

իրեց «Երթևեկող ուսուցիչներին և աշակերտներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրի վերաբերյալ , ինչպես նաև վերհանել մարզում երթևկող աշակերտների և ուսուցիչների տրանսպորտացիոն դժվարություններն ու խնդիրները: Դասընթացի ընթացքում ներկայացվեց «Երթևեկող ուսուցիչներին և աշակերտներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրը, ինչպես նաև այն մարզերի վիճակագրական տվյալները, որոնք ֆինանսավորվում են այդ ծրագրով: Տեղի ունեցան բուռն քննարկումներ, լսվեցին  բոլոր մասնակիցների անհատական խնդիրները, որոնք առաջանում էին տրանսպորտային դժվարությունների հետևանքով, վեր հանվեցին մարզին հատուկ ընդհանուր խնդիրները , որոնց հիման վրա մշակվեցին առաջարկություններ խնդիրների լուցման համար: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ ,որ ի տարբերություն այլ մարզերի  Կոտայքի մարզում ավելի  շատ են երթևեկող ուսուցիչները, քան աշակեևտները: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ –ն իրականացնում է «Ճանապարհ դեպի դպրոց» ծրագիրը, որի Նպատակն է` նպաստել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանականերում տրամադրվող փոխհատուցումների բաշխման մեխանիզմների բարելավմանը:
Ինչպես նաև նպաստել երթևեկության փոխհատուցման ամբողջական կիրառմանը, հանրակրթական դպրոցի այն ուսուցիչների և աշակերտների համար ովքեր դրա անհրաժեշտությունը ունեն և չեն ստանում պետական աջակցություն : Ծրագիրը նաև միտված է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը այս ոլորտում : 
Ծրագրով նախատեսվում է կարիքներրի ուսումնաիրության հիման վրա բացահայտել ուսուցիչների և աշակերտների իրավունքների ոչ լիարժեք իրացման դեպքերը տրանսպորտացիոն փոխհատուցման գործընթացում : 
ՀՀ հանրակրթական դպրոցներում բարձրացնել ուսուցիչների և աշակերտների իրազեկվածության մակարդակը տրանսպորտային փոխհատուցման «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրի վերաբերյալ : Իրականացնել աշխատանք ուղված ՀՀ պետական բյուջեից հանրակրթական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին տրանսպորտային միջոցների փոխհատուցման մեխանիզմների կատարելագործմանը :
«Ճանապարհ դեպի դպրոց» ծրագիրը իրականացնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ :