CCMS-ը հյուրընկալեց Լյուքսեմբուրգից ժամանած EVS կամավորի

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոնը  ևս մեկ անգամ հյուրընկալեց ԵԿԾ (EVS)  կամավորի ՝ Սելին Դուկորանտին և  այս անգամ Լյուքսեմբուրգից։ Հետաքրքրականն այն է, որ

Հայաստանյան ոչ մի կազմակերպություն մինչ այժմ չէր հյուրընկալել Լյուքսեմբուրգից ժամանած ԵԿԾ (EVS) կամավոր և  այս պատվին առաջին անգամ արժանացավ CCMS-ը:

 

Սելինը ասում է, որ շատ տպավորված է լինել Լյուքսեմբուրգից ժամանած առաջին կամավորը Հայաստանում և անկասկած սա այն երկիրն է, որտեղ պետք է ԵԿԾ (EVS) կամավորները ինչպես նաև զբոսաշրջիկները ևս  շատ այցելեն։ Նա  նաև նշում է, որ Եվրոպացիները կարող են օրինակ վերցնել հայերրի հյուրասիրւթյունից, իսկ ինչ վերաբերում է CCMS-ին Սելինը վստահաբար ասում է․

- Սա այն կազմակերպությունն է, որ կարող է մեծ  ազդեցություն ունենալ այս  համայնքում և ես նույնպես կփորձեմ ունենալ իմ ներդրումը տեղացի  երիտաարդների զարգացման և առաջխաղացման գործում։