Համատեղ և համաչափ ծրագրի շրջանակներում անցկացվեց վերապատրաստման դասընթաց

Թումանյան համայնքի ակտիվ մասնակիցները ունեցան հերթական վերապատրաստման դասընէացը՝ «Համայնքի հնգամյա և տարեկան զարգացման ծրագրերի մասնակցային պլանավորում» և «Համայնքի բյուջեի մասնակցային բյուջետավորում» թեմաներով։

Դասընթացի սկզբնական հատվածում մասնակիցներն ամփոփեցին նախորդ դասընթացներում իրենց ստացած գիտելիքները,որից հետո էլ ավելի մեծ ոգևորությամբ  ստացան նոր գիտելիքներ և հմտություններ։Երկրորդ հատվածում դասընթացավարը կազմակերպեց թիմային աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները ակտիվորեն կիրառեցին իրենց ստացած կարողությունները։ Դասընթացի ավարտին մասնակիցները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։

 

«Համատեղ և համաչափ» ծրագիրն իրականացվում է Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի կողմից, «Համատեղ» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: