«Երթևեկող աշակերտների դժվարությունները» թեմայով սեմինար քնարկումներ Արմավիրի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Սույն թվականի փետրվարի  21-ին  և 23-ին Արմավիրի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում տեղի ունեցան

«Երթևեկող աշակերտների դժվարությունները» թեմայով սեմինար քնարկումներ: Վերջիններս տեղի ունեցան համապատասխանաբար՝ Արմավիրի, Գավառի և Իջևանի Երիտասարդական քաղաքացիական կենտրոնների գրասենյակներում: Սեմինարներն իրականացնում է Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը՝ «Ճանապարհ դեպի դպրոց» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հերթական փուլում՝ սեմինար-քննարկումների ժամանակ ԶԼՄ-ների, սոցիալական մեդիայի, ՀԿ- ների ներկայացուցիչներին և համայնքային ակտիվներին ներկայացվեց ծրագրում ընդգրկված վեց մարզերում կատարված հետազոտությունների արդյունքները՝ երթևեկող ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային խնդիրների հետ կապված: Ներկայացվեցին իրական թվային տվյալները, խնդրի ուսումնասիրության և նշանակության  կարևորությունը: Մասնակիցները  իրազեկվեցին  «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրի շրջանականերում տրամադրվող փոխհատուցումների վերաբերյալ, մասնակիցների մի մասը ընդհանրապես տեղյակ չէր, որ կա նման պետական ծրագիր: Նրանք ևս կարևորեցին խնդիրը, նշեցին որ կմիանան դրա հնարավորինս լայն բարձրաձայնմանը և համապատասխան մարմինների ուշադրության հարավիրմանը այս խնդրին: «Ճանապարհ դեպի դպրոց» ծրագիրը իրականացնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ :