Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող «Նահատակ» պոչամբարի խողովակը վթարվել է և պոչանքը տարածվել ճանապարհի երկայնքով

Համայնքային համախմբման եւ աջակցության ՀԿ -ի ներկայացուցիչն այսօր առավոտյան Ախթալայում արձանագրել է   «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին պատկանող «Նահատակ»  պոչամբարի խողովակի վթարը, ինչի հետեւանքով ապականվել է շրջակայքը: Պոչանքը տարածվել է մոտավորապես 400 մետր ճանապարհի երկայնքով:

Ըստ ականատեսի,

պոչատար խողովակների կարկատած լինելու, մաշվածության եւ ոչ պիտանելիության հետեւանքով վթարներ հաճախակի են լինում, բայց  այս անգամ  նկատելիորեն  մեծ  ծավալով է աղտոտվել շրջակա միջավայրը: Սակայն,   կոմբինատի ներկայացուցչի պնդմամբ, առանձնապես մեծ բան չի եղածը, խնդիրը տեխնիկական է, խողովակը ջարդվել է վերեւից ընկած քարի պատճառով եւ Աստծո ձեռքի գործն է: Որոշակի չափով մաքրման աշխատանքներ են կատարվել Ախթալայի ԼՀԿ-ի կողմից:

 

Մեր լուսախցիկը ֆիքսել է  այժմ վնասված խողովակը, որի վրա բացված անցքից տեսանելի է արտահոսքը: Այն չվերացնելու դեպքում հնարավոր է պոչատարի ավելի մեծ պատռվածք, որի  կարող է աղետալի հետեւանքներ ունենալ:

Իրական պատկերը՝ լուսանկարների տեսքով: