Ֆոկուս - խմբային քննարկումներ Հրազդանում

 

 

2019թ-ի մարտի 15-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ աշխատակիցները «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում ֆոկուս-խմբային քննարկումներ անցկացրին Հրազդանի Սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների, ինչպես նաև Սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը կից գործող Համակարգող խորհրդի ներկայացուցիչների հետ:

 

 

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում նախատեսվում են  ֆոկուս-խմբային քննարկումներ Դիլիջան, Սևան, Ալավերդի համայնքների Սոցիալական աջակցության տարածքային գործակալության(ՍԱՏԳ), Համակարգող խորհրդի, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման մարմինների(ՏԻՄ) ներկայացուցիչների հետ, որոնք նպատակ ունեն բացահայտել «Սոցիալական աջակցության» մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթների իրականացման մեխանիզմերը՝ վերը նշված կառույցներում:

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ, կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: