Համագործակցության հուշագրերի կնքում Տավուշի և Լոռու մարզպետարաներրում

2019թ-ի մարտի 27-ին և 28-ին ՀՀ  Տավուշի և Լոռու  մարզպետարաններում  տեղի ունեցան հանդիպումներ մարզպետի, մարզպետարանի աշխատակազմի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ աշխատակիցնեերի միջև։ Հանդիպման հիմնական նպատակը ՀՀԱԿ ՀԿ կողմից իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում համագործակցության հուշագրի կնքումն էր և հետագա անելիքների շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը։

Հանդիպման սկզբում ներկայացվում էին  ՀՀԱԿ ՀԿ գործունեության շրջանակները, այնուհետև քննարկում ծավալվում էր  «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի մանրամասների շուրջ։ Հանդիպումների արդյուքնում համագործակցության հուշագրեր կնքվեցին մարտի 27-ին Տավուշի, իսկ մարտի 28-ին Լոռու մարզպետների հետ։

 

 

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում             գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ: Ծրագրի իրականացման աշխարհագրությունն է ՀՀ Լոռու (Ալավերդի),  Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի  (Հրազդան) մարզերը։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։