Համագործակցության հուշագրերի կնքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետարաներրում

2019թ-ի ապրիլի 2-ին ՀՀ  Գեղարքունիքի և Կոտայքի  մարզպետարաններում  «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան մարզպետարանի աշխատակազմի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի միջև։

Հանդիպման նպատակն էր՝ ներկայացնել կազմակերպության կողմից նախատեսված « Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի բովանդակությունը և ծրագիրը մարզում իրականացնելու նպատակով ստորագրել համագործակցության հուշագիր:

 

 

 

 

Ներկայացվեցին ՀՀԱԿ ՀԿ գործունեության շրջանակները, ծրագրերի մանրամասները, ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակը։

Հանդիպումների արդյուքնում համագործակցության հուշագրեր կնքվեցին։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում             գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ: Ծրագրի իրականացման աշխարհագրությունն է ՀՀ Լոռու (Ալավերդի),  Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի  (Հրազդան) մարզերը։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։