«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրը Դիլիջանում

 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն շարունակում է իր աշխատանքները «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում։

2019թ-ի ապրիլի 5-ին ֆոկուս խմբային քննարկումներ անցկացվեցին Դիլիջան քաղաքում շահագրգիռ կողմերի հետ՝ ՀԿ ներկայացուցիչներ, խոցելի և առավել խոցելի ընտանիքներ։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս խմբի ֆոկուս խմբային քննարկումները իրականացվում էին համաձայն ՀՀ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի։

 

 

Ֆոկուս խմբային քննարկումներին զուգահեռ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ փորձագետի և Սոցիալական Աջակցության Տարածքային Գործակալության դեպք վարողի կողմից իրականացվել են նաև տնայցեր, որոնց արդյունքում գնահատվել են նախապես ներկայացված 5 ընտանիքների կարիքները՝ նրանց անհատական զարգացման ծրագրերի կազմման և հետագա աշխատանքների իրականացման նպատակով։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։