ֆոկուս խմբային քննարկումներ Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոնում

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն շարունակում է իր աշխատանքները «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում։

2019թ-ի ապրիլի 12-ին ծրագրի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան Ալավերդի բազմաբնակավայր համայնքում։ Հանդիպման նպատակը ֆոկուս խմբային քննարկումների իրականացումն էր շահագրգիռ կողմերի հետ։ Ֆոկուս խմբային քննարկումներ անցկացվեցին Ալավերդի համայնքի ՏԻՄ աշխատակիցների, համայնքում գործող Հկ ներկայացուցիչների և ակտիվիստների,  ընտանիքների հետ։

 

 

Քննարկումների ընթացքում վեր են հանվում  «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չափորոշիչների իրականացման առանձնահատկությունները ծառայություն մատուցողների և ստացողների համար։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։