Ֆոկուս խմբային քննարկումներ Սևան և Հրազդան համայնքներում

2019 թվականի ապրիլին «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում  հանդիպումներ տեղի ունեցան Սևան և Հրազդան համայնքերում։ Հանդիպումների հիմանկան նպատակը ֆոկուս խմբային քննարկումների անցկացումն էր վերը նշված համայնքերի ՀԿ ներկայացուցիչների , ակտիվիստների, ընտանիքների ներկայացուցիչների հետ։

Ինչպես արդեն գիտենք, «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացվող ֆոկուս- խմբային քննարկումների բուն նպատակն է վեր հանել Սոցիալական աջակցության օրենքով նախատեսված չափանիշների իրականացման առանձնահատկությունները։

 

 

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում             գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ: Ծրագրի իրականացման աշխարհագրությունն է ՀՀ Լոռու (Ալավերդի),  Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի  (Հրազդան) մարզերը։

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։