«Դուք ընդամենը ժողովրդի ծառայողն եք»

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնի նախագահ Օլեգ Դուլգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Չեխիայի Հանրապետության Պոչապլ քաղաքի համայնքապետարանում հանդիպում էինք համայնքապետի և տեղական բնապահպան ակտիվիստների հետ :

Մտնելով քաղաքապետի սենյակ՝ յուրաքանչյուրս տեղավորվեցինք հարմարավետ բազկաթոռներին և բազմոցին : 

Մի փոքր հետո, յուրաքանչյուրիս մոտեցավ մոտ 60 տարեկան տղամարդ, երկար մազերով և սկսեց յուրաքանչյուրիցս հարցնել ՝ինչ կխմենք : Մոտենալով ինձ՝ ձեռք մեկնեց, ներկայացավ, հարցրեց՝ ինչ կցանկանամ խմել, պատասխանեցի սուրճ, եթե կա, արևելյան : 

Մոտ 6 hյուրերիս անձամբ թեյ և սուրճ մատուցեց, հետո համեստորեն նստեց աթոռին : 
Ենթադրեցի, որ քարտուղար է կամ համայնքային ծառայող, սակայն պարզվեց, որ քաղաքապետը ինքն է . հիացմունքը պատել էր ինձ:

Հ.Գ. Համեստ եղեք, պարոնայք, դուք ընդամենը ժողովրդի ծառայողն եք :