Տեղի ունեցավ «Eco Art» համայնքային արվեստի միջոցառում

2014թ. հուլիսի 17-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա հրապարակին կից այգում կայացավ «Eco -Art» միջոցառումը, որի նպատակն էր արվեստի լեզվով վերհանել Էկոլոգիական խնդիրներն և դրանք ներկայացնել Ալավերդի քաղաքի բնակիչներին: Այս միջոցառումը մի նոր ստեղծագործական մոտեցում էր կրկին հանրության ուշադրությունը սևեռել Ալավերդու տարածաշրջանում  առկա էկոլոգիական խնդիրների վրա:

Միջոցառմանը մասնակցում էին թե՛ երեխաներ,թե՛ մեծահասակներ, որոնք ծանոթանալով « Land Art»  արվեստի ճյուղին, առանձին կտավների վրա հնարավորություն ունեցան պատկերել իրենց երազած էկոլոգիապես մաքուր Ալավերդին, որտեղ ներկայացրեցին մարդու և բնության կապի դրական և բացասական կողմերը, մասնակից շնորհալի երեխաներ մասնակցեցին անպետք իրերի վերամշակման արհեստանոցների աշխատանքներին և ստեղծեցին հրաշալի աշխատանքներ՝ թևնեցներ, օդապարուկներ, խաղալիքներ: Միջոցառման  ընթացքը  ողողված էր Վանաձորի հայտնի ռոք խմբերի և այլ մենակատարների  գեղեցիկ կատարումներով,  պարային կատարումներով հանդես եկան նաև Մեծ Այրում համայնքի նորաստեղծ պարի խմբակի սաները, ինչը հետաքրքիր ռիթմ և երանգ հաղորդեց միջոցառմանը:

«Eco -Art»-ը  ևս մեկ միջոց էր ներգրավելու համայքնի բնակիչներին նմանատիպ միջոցառումների  մեջ և ծանոթանալ նրանց  պատկերացումներին  մեր քաղաքի և տարածաշրջանի  առողջ էկոլոգիայի  վերաբերյալ,որը միգուցե հնարավոր կլինի կյանքի կոչել առկա էկոլոգիական խնդիրների հաղթահարումը՝ արդեն տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական ՀԿ-րի,  երիտասարդների և այլ շահագրգիռ կողմերի  անմիջական համագործակցության և աջակցության միջոցով:

«Eco -Art»  համայնքային արվեստի  միջոցառումը կազմակերպվել էր  Ալավերդու  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ-ի և  Վանաձորի՝  «Խաղաղության երխոսություն»   ՀԿ-ի  աջակցությամբ  CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի շրջանակներում: