Մեծ Այրումի պարի խմբակի սաների առաջին ելույթը կայացավ Ալավերդիում

2014թ. հուլիսի 17-ին  Ալավերդի քաղաքում կայացավ  « Eco-Art»  համայնքային արվեստի միջոցառումը,  որը կազմակերպել էր  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն:

Միջոցառման ընթացքը ողողված էր Վանաձորի ռոք և այլ խմբերի կատարումներով, ինչպես նաև հրաշալի ելույթ ունեցան Մեծ Այրումի պարի խմբակի սաները, որոնց գեղեցիկ կատարումները հիացրեցին հանդիսատեսին, դա պարի խմբակի սաների առաջին ելույթն էր բեմահարթակից, ըստ  Մեծ Այրումի պարի և նկարչական խմբակների գործունեությունը ֆինանսավորող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն  Օլեգ Դուլգարյանի, խմբակները  գործում են  2014թ. մայիս ամսից և այդ ժամանակահատվածում խմբակների  սաները բավականին հաջողությունների են հասել, Օլեգ Դուլգարյանը նաև հավելեց,  որ առաջիկայում Այրումի պարի և նկարչական խմբակների սաները կներգրավվեն նաև այլ միջոցառումներին:

Մեծ Այրումի պարի և նկարչական խմբակները գործում են, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»ՀԿ-ի կողմից իրականացվող «Արարման Հարթակ» ծրագրի շրջանակներում:

«Արարման Հարթակ»  ծրագիրը իրականացվում է «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման  համար, հարստություն բազմազանության միջոցով»  ծրագրի շրջանակներում,որն իրականացվում է ԳՈՒՐՏԻ  կողմից՝  ԵՄ աջակցությամբ: