ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ CCMS -ում

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզի  Ալավերդու  և Ստեփանավանի սպասարկման տարածաշրջանների   համայնքային սոցիալական աշխատողների  աշխատանքի    թափուր պաշտոնների համար

, (աշխատանքի հիմնական նստավայրը ՀՀ  Լոռու մարզի ք.Ալավերդի և ք.Ստեփանավան)

Պահանջվող որակավորումը և հմտությունները

 

1/Սոցիալական աշխատանքի բարձրագույն մասնագիտական կրթության առկայություն

և սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեություն իրականացման փորձ

( Ցանկալի է) կամ

2/ Այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթության առկայություն   և

«Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ

ավարտած, համապատասխան վկայական ունեցող  անձ , կամ

3/ Այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և

սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ ունեցող անձ :
4/ Հասարակական կազմակուպություններում աշխատելու փորձառություն,
5/ Ոչ ֆորմալ կրթության առկայություն,
6/  Կազմակերպչական ունակություններ և թիմային աշխատանքների հմտություններ
7/ Մարդկանց հետ շփվելու, համախմբելու և ներգրավելու կարողություններ
8/ Հայերենի գերազանց իմացություն  ( Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է  ) ,
9 /  Համակարգչով աշխատելու հմտություններ, / Word,   Excel, e-mail,  Gmail /,

10 / Սոցիալական ցանցերում և սոցիալական տեղեկատվական հարթակներում

աշխատելու կարողություններ,
11/ Վերլուծելու և  ստեղծագործելու ունակություններ ,
12 / Ֆոնդահայթայթման և ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցելու

փորձառությունը ցանկալի է

 

Հիմնական գործառույթները՝

1)     Դիմումների, փաստաթղթերի, տեղեկությունների, տեղեկատվական համապատասխան բազաների ուսումնասիրության, տնային այցելությունների, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների, ստացված ահազանգերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով հայտնաբերում և հաշվառում է իր սպասարկման տարածքում բնակվող առավել խոցելի երեխաների և առավել խոցելի երեխաներ ունեցող ընտանիքների և իրականացնում առավել խոցելի երեխաների և առավել խոցելի երեխա ունեցող ընտանիքների կարիքների նախնական գնահատում ԿԴԻԳ ձևաթղթով:

 

2)     Աջակցում է իրավասու պետական մարմնին (ԽՀՄ, ՀՍԾ և այլն) կազմել առավել խոցելի երեխայի կամ ընտանիքի անհատական զարգացման ծրագիրը, սահմանում տրամադրման ենթակա ծառայությունների համալիրը, ինչպես նաև աջակցում է անհատական ծրագրի իրականացմանը և շարունակական հսկողությանը:

 

3)     Սոցիալական աջակցության  տարածքային գործակալությունների գործառույթների իրականացմանը: Անհատական զարգացման ծրագրի շրջանակներում աջակցում է իրավասու մարմնին համակարգել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը: Նպաստում է Սոցիալական աջակցության Ցանցի ձևավորմանը և արդյունավետ գործարկմանը:

 

4)     Իրավասու տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնությամբ մասնակցում է մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին:

 

5)     Խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ, մասնակցում է համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատանքներին և առաջարկություններ է ներկայացնում խոցելի կամ առավել խոցելի երեխաների խնդիրների հասցեական և մասնագիտական լուծման ուղղությամբ:

 

6)     Նպաստում է Խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ՄԱՆՈՒԿ տեղեկատվական շտեմարանի համալրմանը:

 

7)     Համագործակցում է  կրթական, առողջապահական, ՍԱՏԳ/ՀՍԾ, ոստիկանության, ՏԻՄ և այլ համապատասխան կառույցների հետ` ապահովելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքներին անհրաժեշտ աջակցության տրամադրումը: Մասնավորապես՝

 

ա/ աջակցում է շահառուին  բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքների իրականացմանը.

բ/ աջակցում է երեխայի կրթության (այդ թվում՝ նախադպրոցական կրթության) իրավունքի իրականացմանը.

գ/աջակցում է երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերի լուծմանը,

դ/ապահովում  սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն,

ե/ Անհատական դեպքի առանձնահատկություններով պայմանավորված այլ սոցիալական աջակցության տրամադրում

 

8)     Սոցիալական դեպքի հետ կապված՝ շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ իրականացնում է քննարկումներ, այդ թվում՝ շահառուի կամ վերջինիս ընտանիքի անդամի մասնակցությամբ: Համագործակցում է Սոցիլական աջակցության Ցանցի հետ:

 

9)     Վերհանում, բացահայտում, հետազոտում և իր լիազորությունների շրջանակներում կիրառում է այն բոլոր հնարավոր ռեսուրսները, որոնք կարող են ուղղորդվել  շահառուի (և/կամ վերջինիս ընտանիքի) սոցիալական կարիքները հոգալուն, քարտեզագրում է այն մարմիններին և կազմակերպություններին, որոնք կոնկրետ սոցիալական դեպքի հետ կապված, կարող են (և/կամ պարտավոր են) տրամադրել հասցեական և արդյունավետ աջակցություն շահառուներին և/կամ նրանց ընտանիքներին:

 

10)  Շահառուներին տեղեկացնում է սոցիալական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակի և սոցիալական ծառայությունների հիմնական տեսակների, սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող համապատասխան պետական ծրագրերի նկարագրի և դրանցում ընդգրկվելու համար անհրաժեշտ նախապայմանների մասին, մատնանշում է դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացման ժամկետները:

 

11) Օգնում է շահառուներին հայտնաբերելու և oգտագործելու դժվարությունները հաղթահարելու, հիմնական պահանջմունքները և կարիքները բավարարելու կարողությունները, կատարելագործելու առկա uոցիալական ունակությունները, հմտությունները և ձեռք բերելու նորերը, ապահովում է շահառուի (շահառուի ընտանիքի) ներգրավածությունը և ակտիվ մասնակցությունը շահառուի (շահառուի ընտանիքի) սոցիալական խնդիրների լուծման գործընթացին:

 

12) Պահպանում է շահառուների, նրանց ընտանիքների և ընտանիքի անդամի մասին ունեցած տեղեկատվության գաղտնիությունը:

 

13) Շահառուի և/կամ շահառուի ընտանիքի անդամների հետ պարբերական հանդիպումների, տնային այցելությունների, փաստաթղթերի ուսումնասիրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով իրականացնում է սոցիալական դեպքի մշտադիտարկում, արձանագրում է շահառուի և/կամ շահառուի ընտանիքի անդամների սոցիալական կարիքների փոփոխությունները, դրանց նվազման կամ աճի միտումները:

 

14)  Գնահատում է սոցիալական դեպքի վարման արդյունքները, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և երեխաների պաշտպանության և կրթության հարցերով համարգողին է ներկայացնում ամսական հաշվետվություններ և առաջարկություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

 

15)  Համայնքային սոցիալական աշխատողը՝ շաբաթական առնվազն 1օր տրամադրում է անհատական զարգացման ծրագրերի  փաստաթղթերի կարգավորմանը և համապատասխան ձևակերպումների ապահովմանը:

 

16)  Առնվազն ամսական  երկու օր  այլ համայնքային սոցիալական աշխատողների հետ համատեղ մասնակցում է ընդհանուր ժողովներին՝ ուղղված դեպքերի վարման գործընթացին, հանդես է գալիս համպատասխան առաջարկներով: Անհրաժեշտության դեպքում հրավիրում է արտահերթ ժողով:

 

17) Համայնքային սոցիալական աշխատողը հանդիսանում է շահառուն հետ տարվող աշխատանքի՝ դեպքի վարման լիիրավ պատասխանատուն:

 

18) Դեպքի վարման անհրաժեշտությունից ելնելով համագործակցում է ՎՎՀ հովանավորության ծրագրի շրջանակներում ընդգրկված տվյալ համայնքի մոբիլիզացնողների հետ՝ ընտանիքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, համայնքի համապատասխան գործընկերների հետ կապը պահպանելու և այլ նպատակներից ելնելով:

 

19)    Նախաձեռնում է  գործատու կազմակերպության   ֆոնդահայթայթման և սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներ կամ մասնակցում դրանց իրականացմանը   :

 

 

Հետաքրքրված անձինք կարող են  մինչև   2017  , մարտի   20-ը   ներկայացնել ինքնակենսագրություն (CV  )   և հետաքրքրության  նամակ ,  հիմնավորելով տվյալ պաշտոնում աշխատելու Ձեր ցանկությունը, աշխատանքային փորձի և կրթության առկայությամբ    CCMS  -ի  ՀՀ Լոռու մարզ,  ք. Ալավերդի, Ջրավազանի 5ա հասցեում գտնվող գրասենյակ , կամ ուղարկել փաստաթղթերը հետևյալ էլեկտրոնային փոստին ,
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Մանրամասն տեղեկություններ իմանալու համար  , կարող եք զանգահառել 0253 -2 -44-43 հեռախոսահամարին,

 

 

Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրության անցած թեկնածուները: