ՙՙՏվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով՚՚ դասընթաց


Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը

հրավիրում է

«ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ SPSS ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՄԻՋՈՑՈՎ»

թեմայով դասընթացի:

Այն կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար

Նաիրա Վարդանյանը

Օրը՝

27-ը ապրիլի, 2017թ.

Ժամը՝

13:00-15:30

Վայրը՝

Վանաձոր Ինֆոտուն, ք. Վանաձոր, Խորենացի 6/1

Լեզուն՝

Հայերեն

Դասընթացը կազմակերպվում է Վանաձորի ինֆոտան աջակցությամբ՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և ՀԿ Դեպո–Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրերի շրջանակներում:

Նկարագրությունը

Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, կսովորեն ներմուծել տվյալները, նախնական վերլուծություն կատարել, կոդավորել և վերակոդավորել տվյալները, ինչպես նաև ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել դրանք: Նախատեսվում է նաև մասնակիցներին ներկայացնել փոփոխականների միջև կապերի բացահայտման ձևերը:

Ում համար է
Դասընթացը նախատեսված է տվյալադարաններով (database) և դրանց մշակման ծրագրային փաթեթներով հետաքրքրված անձանց համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:

Դասընթացավարի մասին

Նաիրա Վարդանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: Նույն համալսարանի քաղաքագիտության բաժնի հեռակա ասպիրանտ է: Նաիրայի հրապարակումները վերաբերում են առավելապես քաղաքական կողմնորոշմանը և սոցիալական կապիտալին: Աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության և դասընթացների բաժինը, դասավարնդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Տուրիզմի և սերվիսի ռուսական պետական համալսարանում:

Մասնակցության կարգը

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը (http://ngoc.us5.list-manage.com/track/click?u=8c655370eb43e97e31a30d6ab&id=6a954bf23b&e=e6ea2976f5) մինչև ապրիլի 24-ը: Ընտրության արդյունքների մասին ՀՌԿԿ-Հայաստանը կտեղեկացնի էլ. փոստի միջոցով ապրիլի 25-ին: Հարցերը կարող եք ուղղել  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it (mailto: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it ) էլ. հասցեով՝ վերնագրում նշելով SPSS Training: