arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

07/դեկտեմբեր/2021 Մամուլի հաղորդագրություն․ Լոռու մարզի քիմիական աղտոտվածության և մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքի խնդիրները. Մամուլի ասուլիս

Ս.թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին Երևանում (Հյուսիսային պողոտա 5/1, Իբիս հյուրանոց, 2-րդ հարկ,
«Արարատ» սրահ, Մասիս դահլիճ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Լոռու մարզում քիմիական
աղտոտվածության և մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքի խնդիրներին:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության
ՀԿ-ի ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի
նախագահ Օլեգ Դուլգարյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Կներկայացվի 2018-2021 թվակականներին Լոռու մարզի արդյունաբերական համայնքներում և աղտոտված
տարածքներում իրականացված «Ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների բաշխման քարտեզագրում
Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների լեռնահանքարդյունաբերական տարածքներում»
հետազոտությունը: Մասնավորապես՝ կներկայացվեն մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա ծանր
մետաղների ազդեցության վերաբերյալ տվյալները, ազդակիր համայնքների բնակչության խնդիրներն ու
մարտահրավերները, դրանց լուծման հնարավոր ուղիները:
Մամուլի ասուլիսից հետո՝ նույն սրահում ժամը 13:00-ին, տեղի կունենա «Քիմիական աղտոտվածությունը
Լոռիում. մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունք» խորագրով համաժողովը, որին հրավիրված են
պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:


Հարգանքով՝
«Առնիկա» չեխական քիմիական անվտանգության ՀԿ, Վալերիա Գրեչկո


«Համայանքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, նախագահ Օլեգ Դուլգարյան
oleg.dulgaryan.ccms@gmail.com,
+37498935053


«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, նախագահ Ինգա Զարաֆյան
ecolurpressclub@gmail.com,
+37491921264

07.12.2021