arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

30/ապրիլ/2022 Կլոր սեղան քննարկում «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում

2022 թվականի մարտի 29-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Վարդենիս և Մարտունի համայնքներում առկա սոցիալական, տնտեսական ու բնապահպանական խնդիրները վերհանելու և դրանց լուծման տարբերակները որոշելու վերաբերյալ։

Հանդիպման մեկնարկը տվեց «Սոցիո-էկո» կոնսորցիումի անդամ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, ով ներկայացրեց «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի թեման և նպատակները։

Այնուհետև համայնքներում առկա սոցիալական, տնտեսական ու բնապահպանական խնդիրների հանրայնացման, բնակչության մասնակցության և սոցիալ էկոլոգիական քաղաքականության ներդրման կարևորության մասին խոսեցին ծրագրի ղեկավար, «Սոցիո-էկո» կոնսորցիումի ղեկավար Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և կոնսորցիումի անդամ ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

Օլեգ Դուլգարյանը ներկայացրեց նաև սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագիծը։

Կոնսորցիումի անդամ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը ներկայացրեց համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման իրավական հիմքերը։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը

քննարկման ընթացքում ներկայացրեց ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի թիրախ համայնքներում իրականացրած ուսումնասիրությունների, հանրության և ՏԻՄ-երի հետ հարցազրույցների ու ֆոկուս-խմբային քննարկումների արդյունքները, իսկ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ, «Սոցիալ - էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը ներկայացրեց, թե ինչու սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը պետք է լինի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մաս։

Կլոր սեղան քննարկմանը մասնակցում էին ՏԻՄ, ՔՀԿ ներկայացուցիչներ, համայնքային ակտիվ խմբեր, ոլորտի փորձագետներ, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ:

Քննարկումը ամփոփվեց հարց-պատասխան ֆորմատով, որի արդյունքում հավաքագրվեցին առաջարկություններ, որոնք հիմք կհանդիսանան համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության լրամշակման համար:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն ուղղված է ՀՀ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի 6 թիրախ համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրմանը։ Ծրագիրը կնպաստի համայնքներում էկոլոգիական ռիսկերի բացահայտմանը և նվազեցմանը, տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացմանը, ՏԻՄ-երի և բիզնեսի գործունեության թափանցիկության ու պատասխանատվության բարձրացմանը և կանաչ տնտեսության զարգացմանը:

—————————————————————————

«Սոցիալ - էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը իրականացվում է Սոցիո-էկո կոնսորցիումի կողմից, որում ներառված են «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի (կոնսորցոիւմի ղեկավար կազմակերպություն) , «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «ԷկոԼուր» տեղեկատվական, «Նոր Հորիզոններ» և «Հայաստանի անտառներ» ՀԿ-ների համագործակցությամբ՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում, որն էլ իրականացնում է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն ՀԿ-ի, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» ՀԿ-ի համատեղությամբ՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով։ Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները։