arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

ՀԿ-ի պատմություն

21/մայիս/2020 «Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահի ուղերձը

Հարգելի՛ բարեկամ,
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն լոկ պահի թելադրանքով ստեղծված կազմակերպություն չէ, այլ իր մեջ ամփոփում է մի քանի սերունդների մտքի և տեսլականի համադրությունը Հայաստանի վաղվա հասարակության, աստիճանական
զարգացման և քաղաքացու տեսակի վերաբերյալ:
Մեկ տասնամյակից ավել գործունեության արդյունքում կազմակերպությունը համայնքային մակարդակից հասավ միջազգային մակարդակ, և մեր համայնքների ու քաղաքացիների ձայնը լսելի դարձրեց ամենուր:
Մենք սովորեցինք պայքարել՝ պահանջելով, երկխոսելով, բանակցելով, քարոզելով, օրինակ ծառայելով, ճնշելով և ճնշվելով:
Այսօր մեծ փոփոխություններ տեսնելով շահառուների շրջանում՝ մենք ավելի մեծ եռանդով շարունակում ենք մեր գործունեությունը՝ հավատարիմ մնալով մեր առաքելությանը և տեսլականին և վստահ ենք, որ քաղաքացիական հասարակության կայացումը, ժողովրդավարական արժեքների արմատավորումը Հայաստանում հնարավոր է միայն համայնքային մակարդակից քաղաքացիական արժեքների տարածման և քաղաքացիական գիտակցության բարձրացման արդյունքում:

Օլեգ Դուլգարյան