arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

ՀԿ-ի պատմություն

21/մայիս/2020 Տեղեկատվություն կազմակերպության գործունեության մասին   

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Կազմակերպության հիմնադրման ակունքում դրված է համայնքի մոբիլիզացման, միջհամայնքային համագործակցության և խնդիրները միասին լուծելու գաղափարը՝ ի շահ քաղաքացիական գիտակցության բարձրացման ու համայնքային զարգացման:

Առաքելություն՝ Ժողովրդավարություն քաղաքացիական պահանջատիրությամբ։ 
Տեսլական՝ Իրազեկ, նախաձեռնող և պահանջատեր քաղաքացի:                                                   
Կարգախոս՝ Համախմբում, Պահանջատիրություն, Ժողովրդավարություն։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի գործունեության առարկան է` նպաստել Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության, երեխաների իրավունքների պաշտպանության, համայնքային զարգացման, երիտասարդության,  միջազգային համագործակցության, քաղաքացիական հասարակության, սոցիալական խնդիրների, ֆորմալ/ոչ ֆորմալ կրթության ոլորտներում առկա խնդիրների մասնակցային հայտնաբերմանը և մասնակցային  զարգացման ապահովմանը, խնդիրների հանդեպ ՀՀ քաղաքացիների  սեփականության գիտակցման խորացմանն ու դրանց լուծման շուրջ համախմբմանը: 

Կազմակերպության գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններն են.
1. Մարդու իրավունքների պաշտպանություն
2. Շրջակա միջավայրի պաշտպանություն
3. Համայնքի զարգացում
4. Քաղաքացիական հասարակության զարգացում
5. Ժողովրդավարական արժեքների խթանում
6. Երիտասարդություն և ոչ ֆորմալ կրթություն
7. Պայքար կոռուպցիայի դեմ

Կազմակերպության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են.
1. Համայնքների և քաղաքացիների բնապահպանական իրավունքների պաշտպանություն։
2. Աջակցություն համայնքների կողմից իրականացվող այլընտրանքային զարգացման ծրագրերին (կանաչ ծրագրեր, կայուն զարգացման ծրագրեր) և համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրմանը:
3. Իրավաբանական խորհրդատվություն իրավախախտ քաղաքացիներին։
4. Աջակցություն համայնքների բնակիչներին իրենց իրավունքների շուրջ մոբիլիզացման և պաշտպանության, քաղաքացիական արշավների կազմակերպման և իրականացման գործում:
5. Աջակցել ակտիվիստներին, ոչ ֆորմալ խմբերին, երիտասարդներին, համայնքի բնակիչներին քարոզչական հմտությունների և ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների՝ ներառյալ բնապահպանական կրթության, օրենսդրության, համայնքի մոբիլիզացման, քաղաքացիական արշավների պլանավորման և իրականացման և քաղաքացիական լրագրության մասին գիտելիքների տրամադրման հարցում:
6. Երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթության կազմակերպում և ապահովում։
7. Էկոլոգիապես աղտոտված համայնքների բնակիչների էկոլոգիական, առողջական և սոցիալական վնասների մասին բարձրաձայնում, վնասների հատուցման պահանջների ձևակերպում և այդ պահանջների հետևից գնալու համար աջակցություն տեղական և ազգային մակարդակներում և դատարաններում:
8. Լրատվամիջոցի աջակցություն ակտիվիստներին, սոցիալապես և էկոլոգիապես անապահով համայնքներին, իրենց իրավունքները ոտնահարած քաղաքացիներին՝ «Քաղաքացու ձայնը» (www.cvmedia.am) մեդիա հարթակի միջոցով իրենց խնդիրները բարձրաձայնելու և լուսաբանելու համար։
9. Աջակցություն սոցիալ-էկոլոգիապես խոցելի համայնքների (զբոսաշրջություն, սոցիալական ձեռներեցություն, կանաչ ուղղություններ) այլընտրանքային զարգացմանը` գիտելիքների տրամադրման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։
10. Ազգային մակարդակով ջատագովել խոցելի համայնքների բնապահպանական իրավունքների պաշտպանության և իրականացման համար և նպաստել համապատասխան օրենսդրական բարեփոխումներին և փոփոխություններին։
11. Ակտիվիստների և բնապահպանների իրավունքների պաշտպանություն։