arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Ներկայացնում ենք 2018-2021 թվակականներին Լոռու մարզի արդյունաբերական համայնքներում և աղտոտված տարածքներում իրականացված «Ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների բաշխման քարտեզագրում Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների լեռնահանքարդյունաբերական տարածքներում» հետազոտության արդյունքները։

...ավելին

Սույն առաջարկությունների փաթեթը կազմվել է «Առնիկա» չեխական կազմակերպության, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»,  «ԷկոԼուր» տեղեկատվական  և  «Հայ կանայք հանուն  առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ների կողմից 2018-2021 թվականներին ՀՀ Լոռու մարզի Շնող, Ախթալա, Ալավերդի, Օձուն, Ստեփանավան խոշորացված համայնքների  հանքարդյունաբերության, քիմիական աղտոտվածության  բնակավայրերում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության ուսումնասիրության շրջանակներում իրականացված օրգանական և բիոլոգիական նմուշառումների փորձաքննությունների արդյունքների, համայնքի բնակիչների հետ շարունակական քննարկումների արդյունքների և 2021 թվականին ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Շնող, Ալավերդի, Օձուն խոշորացված համայնքներում իրականացված տեղաբնակների առողջական վիճակի հետազոտության արդյունքներից բխող կարիքներից ու առաջնահերթություններից։

...ավելին

Այս ուսումնասիրությունն անհրաժեշտ էր իրականացնել՝ գնահատելու համար Թումանյանի տարածաշրջանի բնակիչների ֆիզիկական և հոգեկան առողջության վիճակը։ Երկար տարիներ Թումանյանի տարածաշրջանը գտնվում է լեռնահանքարդյունաբերական գործունեության ազդեցության տակ, և դա նշանակալիորեն ազդել է տարածաշրջանի բնակչության թե՛ ֆիզիկական , և թե՛ բարոյահոգեբանական վիճակի վրա։

...ավելին

Իրավական վերլուծություն լեռնահանքային արդյունաբերության աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանների և սոցիալական պատասխանատվության վերաբերյալ

Ներածություն
Սույն վերլուծությունը իրականացվել է «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է չեխական «ԱՐՆԻԿԱ» և հայկական «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների կողմից, Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

...ավելին

Սույն հետազոտությունը նվիրված է ՀՀ Լոռու մարզում գտնվող Նահատակի պոչամբարի շրջակայքում բնակվող տեղի բնակիչների մեզի նմուշներում ծանր մետաղների (մկնդեղ, պղինձ, նիկել, կադմիում, կապար) պարունակության որոշմանը: Նմուշառումներ իրականացվել են...

...ավելին

2020թ-ի մայիս-հունիս ամիսներին Թումանյան տարածաշրջանի Ախթալա խոշորացված համայնքի բնակչության հիմնական կարիքները որոշելու համար իրականացվել է հետազոտություն։ Հետազոտությունն անց է կացվել հարցման միջոցով, մշակված հարցաթերթիկներն ընդգրկում էին 36 հարց` մանրամասն պատասխանի հնարավորությամբ և ամենահարմար պատասխանի ընտրությամբ: Հարցումն իրականացվել է ինչպես առցանց, այնպես էլ անհատական հանդիպումների ձևով: Բոլոր արդյունքները անանուն են և օգտագործվել են բացառապես ծրագրի նպատակների համար:

...ավելին

ՀՀ Լոռու մարզի Օձուն, Ալավերդի, Ախթալա, Շնող համայնքների բյուջեներում մետաղաձուլական և հանքարդյունաբերական գործունեություն ծավալող ընկերություննների վճարներից հոսքերի և դրանց վերաբաշխման արդյունավետության ուսումնասիրություն՝ ԱՃԹՆ գործընթացի ներքո

...ավելին

Այս ուսումնասիրությունը նպատակ ուներ դիտարկել և գնահատել Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Լոռու մարզում ՝ Ալավերդի և Ախթալա լեռնամետալուրգիական համայնքների ծանր մետաղներով աղտոտվածությունը: Արդյունաբերական աղտոտվածության տարածումն ուսումնասիրելու համար վերլուծվել են հողի, սննդի (բանջարեղեն, մրգեր և մեղր) և մարդու մազերի նմուշներ ՝ հաշվի առնելով տարբեր իրավական սահմանափակումները և մարդու առողջության համար վտանգավոր հետևանքները:

...ավելին