arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Հայաստանի և Արցախի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Արցախում վերահաս հումանիտար աղետի կապակցությամբ»։ ՀԿ-ները կոչ են անում միջազգային հանրությանն ու մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու Արցախում վերահաս հումանիտար աղետն ու հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

...ավելին

ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: 

Այս օրինագծով առաջարկվում է․․․

...ավելին

2022 թվականի փետրվարի 4-ին բելառուս հասարակական գործիչ և գիտնական Վլադիմիր Մացկևիչը հայտարարել է անժամկետ հացադուլ` նշելով, որ 10 օր անց կհրաժարվի նաև ջրից և կանցնի, այսպես կոչված, «չոր» հացադուլի։ Վլադիմիր Մացկևիչը կարևոր դերակատարում է ունեցել ԱլԳ Քաղհասարակության ֆորումի զարգացման գործում և առայսօր Ֆորումի կարևոր անդամներից մեկն է: Այս ծայրահեղ քայլը պայմանավորված է նրանով, որ հասարակական կարգի խախտման և կազմակերպման շինծու մեղադրանքով 2021թ. օգոստոսի 4-ին Մացկևիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց և նրան կալանավորելուց կես տարի է անցել, սակայն նախաքննության մարմնի անգործության պայմաններում գործն այդպես էլ չի փոխանցվել դատարան։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Մացկևիչը...

...ավելին

2022 թվականի փետրվարի 7-ին «Սոլովյով Live» հաղորդմամբ Վլադիմիր.Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, (առաջին հերթին՝ տնտեսական), դրդված, նույնպես կմիանան»:

...ավելին

2022թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն:

...ավելին

Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խումբ) քաղաքացիական հասարակության խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի Ուռուտ բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների առումով, որոնք ակնհայտորեն խախտում են տեղի բնակիչների՝ ուռուտցիների մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Գյուղում առաջացել է սոցիալական լարվածություն և բևեռացում բնակիչների շրջանում։

...ավելին

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը հայ- ադրբեջանական սահմանին շարունակաբար տիրող անկայուն իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. պարբերաբար հրահրում է ռազմական բախումներ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը: Այդ իսկ պատճառով կոչով դիմում ենք միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաև առանձին պետություններին՝ դատապարտելու...

...ավելին

Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը: Այս քաղաքական ուժն էլ կստանձնի նոր կառավարություն ձևավորելու առաքելությունը, իսկ խորհրդարան անցած մյուս երկու ուժերը հանդես կգան որպես արմատական ընդդիմություն։

 

...ավելին