arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։

...ավելին

Երկար տարիներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում՝ ՀԿ Կենտրոնի, ներքոստորագրյալ մի շարք ՀԿ-ների և այլ ՔՀԿ-ների ջատագովության շնորհիվ պետական բյուջեից դրամաշնորհների տրամադրումը դարձվեց մրցութային կարգով։ Այն կյանքի կոչվեց «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» գործողությունների ծրագրով ստանձնած հանձնառության շնորհիվ։ Գործընթացի ջատագովության հարցում մեծ ներդրում է ունեցել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն։

Արդեն 2021 թվականից ՀՀ ֆինանսների նախարարությունը, որպես լիազոր մարմին, դրամաշնորհների տրամադրման մրցույթի համար սկսեց գործարկել ի սկզբանե պետական գնումների համակարգի համար ստեղծված ARMEPS էլեկտրոնային հարթակը։

...ավելին

Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի («Ֆիզգորոդոկ») բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ, որով խախտվելու է նրանց՝ առողջ կենսագործունության միջավայրում ապրելու իրավունքը։

...ավելին

Աշխատանքի հրավեր

«Համայնքային համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում լրագրողի մասնագիտությամբ և փորձառությամբ աշխատակցի։

Աշխատանքի տեղակայման վայրը. ՀՀ Լոռու մարզ, ք․ Ալավերդի, «Համայնքային համախմբման և Աջակցության կենտրոն» ՀԿ գրասենյակ։

Անհրաժեշտ պահանջներն են՝

...ավելին

Քաղաքացիական ներգրավվածության դպրոց 

  • Ցանկանու՞մ եք ավելի շատ ուշադրություն հրավիրել ձեզ անհանգստացնող խնդիրների վրա:
  • Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես ստեղծագործական մոտեցում ցուցաբերել դա անելիս:
  • Ցանկանու՞մ եք հասնել երկարաժամկետ համակարգային փոփոխությունների:

Չեխական NESEHNUTI ՀԿ-ն Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ (Հայաստան) ( NESEHNUTÍ , Centre for Community Mobilization and Support) հրավիրում են մասնակցելու «Քաղաքացիական ակտիվիզմ» դպրոցին, որը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 17-19-ը Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում գյուղում, Լոռի, ՀՀ։

Քաղաքացիական ակտիվիզմի դպրոցի հիմնական թեմաները կլինեն․․․

———————————————————————

Школа гражданской ангажированности

  • Хочешь привлечь больше внимания к проблемам, которые тебя тревожат?
  • Хочешь узнать, как при этом использовать творческий подход в коммуникации?
  •  Хочешь достичь долгосрочных системных изменений?

Чешская неправительственная организация NESEHNUTI в партнерстве с Центром общинной мобилизации и содействия (Армения) (NESEHNUTÍ , Centre for Community Mobilization and Support) приглашает вас принять участие в Школе гражданской активности, которая пройдет 17-19 сентября 2021 в деревне Покр Айрум, объединенной общины Ахтала, Лори, Армения.

Школа гражданской ангажированности - это трехдневное мероприятие․․․

...ավելին

Բաց հրավեր. Ճանապարհ դեպի քաղաքացիական հասարակության ներգրավվածություն

NESEHNUTÍ չեխական ՀԿ-ն (http://initiativeway.org) Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ի (https://www.armccms.org) հետ հրավիրում են ձեզ մասնակցել Հայաստանի քաղաքացիական հասարակության աջակցության ծրագրին և առաջարկում ենք ձեր քաղաքացիական արշավներին և նախաձեռնություններին աջակցություն ստանալու հնարավորություն 2021 թվականի հունիսից մինչև 2022 մայիս ընկած ժամանակահատվածում:

Ծրագրի դոնոր․ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն...

...ավելին

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն համագործակցության է հրավիրում ակտիվ քաղաքացիներին, քաղաքացիական լրագրողներին ՀՀ Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների համայնքներից և գյուղերից` իրենց համայնքների խնդիրները և համայնքներում իրավունքների խախտման հնարավոր դեպքերը բարձրաձայնելու համար։ ...ավելին

Չեխական “NESEHNUTI” http://en.cestainiciativy.cz/հասարակական կազմակերպությունը   (Չեխիա) «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի  (http://armccms.org/) (Հայաստան ) հետ համատեղ  հրավիրում է ձեզ մասնակցել հերթական  քաղաքացիական  «Հանդիպե՛քԿիսվե՛քԳործե՛ք» ԲարՔեմփին    (https://www.civicbarcamp.org),  որը կանցկացվի 2020թhոկտեմբերի 23-25-ին Հաղպատում , Լոռի, Հայաստան :

...ավելին