arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն

Ն.Գ. տիկին Օդրի Ազուլային

 

Մենք՝ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, հղում կատարելով Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրին, Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիային և կից երկու արձանագրություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևին, դատապարտում ենք Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը և ոչնչացումը 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո, և ահազանգում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջազգային իրավունքի կոպտագույն խախատումների մասին, որոնք նպատակաուղղված են տարածաշրջանում հայկական պատմական արմատները ջնջելուն և հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը յուրացնելուն: Հատկանշական ենք համարում, որ...

...ավելին

Կոչ - հայտարարություն

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոնշյալ ներկայացուցիչներս,  խիստ մտահոգված ենք  Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ պլան մղելով պետական և հասարակական նշանակություն ունեցող առաջնային խնդիրների քննարկումը։

...ավելին

2020թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։

Թեև հայտարարությունը չի անդրադառնում ընտրական օրենսդրությանը, սակայն շրջանառվում է թեզը, որ փոփոխությունների ընդունումից հետո քաղաքական ուժերին և ընտրական համակարգին անհրաժեշտ է 6 ամիս ժամանակ՝․․․

...ավելին

«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում մարտի 19-21-ը տեղի ունեցավ «Քաղաքացիական լրագրության դպրոցը», որը կազմակերպվել էր ՀՀ Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների Ալավերդի, Աքորի, Ակներ, Ախթալա, Շամլուղ, Գարգառ, Ուռուտ և Կուրթան բնակավայրերի երիտասարդների համար, և որի նպատակն է խթանել...

...ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ!

2018թ․ հեղափոխության օրերին որպես հանրային պահանջ է ձևակերպվել, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո վերահաստատվել է, որ իշխող քաղաքական ուժը վերարտադրող և չարաշահումների լայն հնարավորություններ ստեղծող ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի։ Այդ բարեփոխման խոստումն ու պարտավորությունն ամրագրվել է նաև ՀՀ Կառավարության ծրագրում և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում։

...ավելին

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ի նախագահ, ՀՀ երիտասրդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամ Օլեգ Դուլգարյանը փետրվարի 26-27-ին Աղվերանում մասնակցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ստեփանավանի երիտասարդական կենտրոն ՀԿ կողմից կազմակերպված Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի մշակման աշխատաժողովին։

...ավելին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ 2021 թվականի փետրվարի 25-ի՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունը գնահատում ենք որպես հակասահմանադրական, ներքաղաղաքական հարցերում զինված ուժերի չմիջամտելու սկզբունքի եւ սահմանադրական նորմի խախտում, ինչը իրական եւ ծանր սպառնալիքներ է առաջացնում Հայաստանի համար: Այդ հայտարարությունը ավելի է բարդացնում երկրի ծանր դրությունը:

...ավելին

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է այն մասին, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ, հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։

...ավելին