arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

09/դեկտեմբեր/2020 «Հարկադիր միգրացիայի դպրոց» եռօրյա դասընթացների շարք Ծաղկաձորում

Սույն թվականի դեկտեմբերի 5-7-ը հայ-չեխական համագործակցությամբ՝ Նեսեհնուտի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ների նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ «Հարկադիր միգրացիայի դպրոց» եռօրյա դասընթացների շարքը, որի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.

• Փախստականի և ներքին տեղահանման ոլորտում միջազգային մարդասիրական իրավունքի հիմունքները

• Ներքին տեղահանված անձանց իրավական կարգավիճակը և նրանց իրավական պաշտպանությունը

• Ծրագրերի կոնֆլիկտային և գենդերային զգայունություն

• Ռիսկերի կառավարում և ներքին տեղաշարժի վնասների նվազեցում

• Ներքին տեղահանված անձանց օժանդակելու նախագծերի պլանավորում

• Դասեր Ուկրաինայից ՝ ներքին տեղահանման ոլորտում

ճգնաժամային հաղորդակցություններ և ատելության խոսքի հաղթահարում հետհակամարտային բնակչության միգրացիայի հետ կապված գործերում

• Նախագծերի և խաղերի խաղարկում ՝ որպես նպատակներին հասնելու գործիք:

Դասընթացներին մասնակցեցին հայաստանում Արցախից տեղահանված մարդկանց հետ աշխատող մի շարք հասարակական կազմակերպություններ: Մասնակիցներին ողջունեցին NESEHNUTI չեխական կազմակերպության՝ Հայաստանում «Նախաձեռնության ճանապարհ» ծրագրի համակարգող Ալյոնա Մարչկովան և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Դասընթացները վարեցին ուկրաինացի փորձագետներ, ովքեր մեծ փորձ ունեն հակամարտության մեջ տուժած բնակչության իրավական և սոցիալական պաշտպանության կազմակերպման, Ուկրաինայում ներքին տեղահանման վերաբերյալ միջգերատեսչական հաղորդակցության, տարբեր նպատակային խմբերի հետ աշխատելու ոչ ստանդարտ մոտեցումների օգտագործման մեջ: Նրանք իրենց փորձը փոխանցեցին դասընթացի մասնակիցներին: Դասնթացն անցավ բարձր արդյունավետությամբ:

Ծրագիրն իրականացվել է՝ չեխական NESEHNUTI և հայկական «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ների կողմից՝ Չեխիայի Արտաքին Գործերի Նախարարության ֆինանսավորմամբ: