arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

30/դեկտեմբեր/2020 Իրավական վերլուծություն լեռնահանքային արդյունաբերության աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանների և սոցիալական պատասխանատվության վերաբերյալ

Իրավական վերլուծություն լեռնահանքային արդյունաբերության աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանների և սոցիալական պատասխանատվության վերաբերյալ

 

Ներածություն

Սույն վերլուծությունը իրականացվել է «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է չեխական «ԱՐՆԻԿԱ» և հայկական «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների կողմից, Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Ուսումնասիրվել են աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային ակտերը, ՀՀ օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։

 

ՀՀ օրենսդրությունը կարգավորում է աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման և սոցիալական պատասխանատվության իրավահարաբերությունները, հատուկ երաշխիքներ է  սահմանում ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատող անձանց համար։

 

  1. Միջազգային նորմեր

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է մի շարք կոնվենցիաներ և այլ միջազգային ակտեր, որոնք վերաբերում են աշխատող ունի աշխատանքի անվտանգ պայմաններ ունենալու, առողջության առավելագույն պաշտպանության, սոցիալական ապահովության իրավունքներին: Մասնավորապես․ ՀՀ վավերացրել է․

•Վերանայված Եվրոպական սոցիալական Խարտիան,

•Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը,

•«Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հ․17 կոնվենցիան,

•«Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողներին փոխհատուցման մասին» ԱՄԿ հ․18 կոնվենցիան,

•«Խոշոր արդյունաբերական վթարների կանխման մասին» ԱՄԿ հ․174 կոնվենցիան,

•«Հանքահորերում անվտանգության և առողջության մասին» ԱՄԿ հ․176 կոնվենցիան։

 

  1. Հայաստանի Հանրապետոթյան իրավական ակտեր

2.1. ՀՀ Սահմանադրություն

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը /2015թ․/ հիմնարար երաշխիքներ է ամրագրում աշխատանքի պայմանների և սոցիալական ապահովության համար, որոնցով ապահովվում են յուրաքանչյուր աշխատողի՝ օրենքի պահանջներին համապատասխան առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմաններ ունենալու, մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու ու այլ դեպքերում սոցիալական ապահովության և առողջության ապահովման  իրավունքները։ Մասնավորապես․

•ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն․ «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:»

•ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն․ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

•ՀՀ Սահմանադրության 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «2. Նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով:

•ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն․ «1. Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:

2. Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը:»

•ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետերի համաձայն․ «Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`

2) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը.

7) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը:»

 

 

  1. Աշխատանքային օրենսդրություն

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը սահմանված են աշխատանքային օրենսդրությամբ /ՀՀ աշխ․օր․4-րդ հոդ․ 1-ին մասի 7-րդ կետ/։

Աշխատողի և գործատուի միջև հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից մեկը` յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումն է (ներառյալ` անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը)։

Ենթաօրենդրական ակտերով սահմանված են աշխատողների համար վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը։ Այն դեպքում, երբ տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ ապահովել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակը, սահմանվում է աշխատաժամանակ կրճատ տևողություն՝ ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ /ՀՀ աշխ․օր․ 140-րդ հոդ․ 1-ին մասի 6-րդ կետ/:

ՀՀ աշխատանքային օրենսդրությունը սահմանել է աշխատանքի անվտանգության և առողջության ապահովման պարտադիրությունը։ Միաժամանակ, սահմանված է, որ  եթե աշխատողը հիմնավորված պատճառաբանությամբ հրաժարվել է աշխատանք կատարելուց` կապված անվտանգության ապահովման և առողջության համար վտանգի առկայության, աշխատանքի անվտանգ կատարման ուսուցում չանցնելու, անհատական ու կոլեկտիվ պաշտպանության միջոցների բացակայության հետ, աշխատողին վճարվում է նրա միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում միջին ժամային աշխատավարձի չափը /ՀՀ աշխ․օր․206-րդ հոդ․/:  

Օրենսդիրը սահմանել է աշխատանքային պայմանագրի երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի համար պարտականություններ։ Մասնավորապես, աշխատողը պարտավոր է պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, մարդկանց կյանքին ու առողջությանը /ՀՀ աշխ․օր․ 216- հոդ․/, ինչպես նաև պահպանել անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին իրավական ակտերի, աշխատանքների կազմակերպման և իրականացման կանոնների, հրահանգների պահանջները /ՀՀ աշխ․օր․248-րդ հոդ․. 4-րդ մաս/։ Միաժամանակ, աշխատողը ունի անվտանգ աշխատանքի իրավունք։ Գործատուն պարտավոր է․

•ծանոթացնել աշխատողին՝ աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում, կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին /217-րդ հոդ․ 1-ին մասի 5-րդ կետ/;

•ստեղծել օրենքով սահմանված` պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ /ՀՀ աշխ․օր․ 243-րդ հոդ․ 1-ին մաս/;

•ապահովել աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը /ՀՀ աշխ․օր․ 243-րդ հոդ․ 2-րդ մաս/;

•ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները, այդ թվում, առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանները (անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, սահմանված նվազագույն նորմաներից ցածր աղմուկը, ճառագայթումը, վիբրացիան և աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ գործոններ) /ՀՀ աշխ․օր․244-րդ հոդ․. 5-րդ կետ/;

•կահավորել աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը այնպես, որ դրանք լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան /ՀՀ աշխ․օր․245-րդ հոդ․. 1-ին մաս/;

•տրամադրել աշխատողին միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող աշխատանքի միջոցներ, որոնք համապատասխանում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին /ՀՀ աշխ․օր․246-րդ հոդ․. 1-ին մաս/;

•իրականացնել պարտադիր մշտական հսկողություն սարքավորումների անվտանգ շահագործման նկատմամբ /ՀՀ աշխ․օր․246-րդ հոդ․. 5-րդ մաս/;

•կազմակերպել աշխատանքը աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան /ՀՀ աշխ․օր․248-րդ հոդ․. 1-ին մաս/;

•ընդունել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր /ՀՀ աշխ․օր․248-րդ հոդ․ 3-րդ մաս/;

•առանձնացնել և կահավորել՝ հանգստանալու, երեխաներին կրծքով կերակրելու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով /ՀՀ աշխ․օր․251-րդ հոդ․ 1-ին մաս/;

•կահավորվորել բուժկետերը, սնվելու համար սենյակները այդպիսի սենյակների կահավորման պահանջներին համապատասխան` հաշվի առնելով աշխատողների քանակը /ՀՀ աշխ․օր․251-րդ հոդ․ 3-րդ մաս/;

•տեղեկացնել աշխատողներին անվտանգության ապահովման և առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման և վերահսկման բոլոր հարցերի մասին և խորհրդակցել նրանց հետ /ՀՀ աշխ․օր․253-րդ հոդ․/;

•մասնակից դարձնել աշխատողների ներկայացուցիչներին՝ աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերի քննարկմանը /ՀՀ աշխ․օր․253-րդ հոդ․/;

•ապահովել, որպեսզի աշխատողն անցնի աշխատանքային պարտականությունների կատարմանը միայն կազմակերպությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկի գործոնների մասին տեղեկացվելուց և աշխատանքի որոշակի վայրում անվտանգության հրահանգավորում անցնելուց հետո /ՀՀ աշխ․օր․254-րդ հոդ․ 2-րդ մաս/;

•կահավորել կոլեկտիվ պաշտպանության միջոցներ և անվճար տրամադրել աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներ /ՀՀ աշխ․օր․255-րդ հոդ․ 1-ին մաս/;

•որոշել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության և առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տևողությունը և բնույթը և ձեռնարկել ժամանակավոր միջոցներ վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով /ՀՀ աշխ․օր․258-րդ հոդ․ 2-րդ մաս/;

•հայտնել ապահովագրողին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ աշխատանքի վայրում աշխատողի մահվան մասին /ՀՀ աշխ․օր․260-րդ հոդ․ 2-րդ մաս/։

Ֆաբրիկա շահագործող կազմակերպությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, պարտադիր կարգով պետք է մշակեն և հաստատեն հնարավոր վթարների նախազգուշացման և դրանց հետևանքների վերացման գործողությունների պլաններ:

2.3.Ենթաօրեսնդրական ակտեր

Հայաստանի Հանրապետությունում ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատող անձանց աշխատանքի անվտանգության պայմանները, առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը և քանակը սահմանված են մի շարք ենթաօրենսդրական ակտերում։ Այդպիսի աշխատանքներ կատարող անձանց տրվում են լրացուցիչ իրավունքներ, երաշխիքներ և արտոնություններ՝ նրանց անվտանգության և առողջության առավելագույն պաշտպանության նպատակով:                            Հայաստանում ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում կատարվող աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ Կառավարության 02.12.2010թ. N1698-Ն որոշմամբ: Նշված որոշման հ․1 հավելվածում  նշված են ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկը, որի 4-րդ և 5-րդ բաժիններում նշված են երկրաբանության և հանքային արդյունաբերության հետևյալ աշխատողները․

IV. Երկրաբանության աշխատողներ

Բաց հանքային աշխատանքներ և աշխատանքներ մակերևույթին

1. Բանվորներ

Բաց հանքարանների, բացահանքերի, հանքերի, հիդրավլիկների, դրագների, լվացող սարքերի, աշխատանքներ հանքահորերի, հանքարանների և ցամաքուրդային հանքահորերի մակերևույթին

Աշխատանքներ շինարարական հանքահորերի, հանքարանների, բաց հանքարանների, բացահանքերի, հանքերի, դրագների, մետրոպոլիտենների, թունելների ստորգետնյա ջրանցքների և այլ ստորգետնյա կառույցների արդյունաբերական հրապարակներում: Հողերի ռեկուլտիվացման, տեխնիկական հորատանցքերի հորատման, ստորգետնյա հրդեհների, տերիկոններում և մակաշերտային թափոնակույտերում հրդեհների կանխարգելման և մարման լեռնային աշխատանքներ:

Բոլոր անվանումների հանքագործներ, որոնք արտադրական տեղամասերում, ինչպես նաև մարկշեյդերային և երկրաբանական աշխատանքներում զբաղված են նմուշների ընտրությամբ և պայթուցիկ նյութերի առբերմամբ

2. Հանքախորշագործներ

3. Հողափորներ, որոնք զբաղված են մակաբացման և մաքրման աշխատանքներում

4. Ամրակապողներ

Հորատող կայանքների մեքենավարներ

5. Լրիվ հատման հանքահորերի հորանների հորատման կայանքների մեքենավարներ

6. Հանքային սարքավորման մոնտաժողներ

7. Լեռնային փորվածքների սարքավորողներ

8. Երկրաբանական փորձանմուշների լվացողներ

9. Հորատանցողներ վերգետնյա աշխատանքներում

Բաց հանքարանների, բացահանքերի, հանքարանների հիդրավլիկների և լվացող սարքերի, հանքահորերի, հանքարանների, բաց հանքարանների, բաց հանքվարչությունների, բացահանքերի, դրագների, մետրոպոլիտենների, թունելների, ստորգետնյա ջրանցքների և մյուս ստորգետնյա կառույցների, հանքահորերի շինարարության արդյունաբերական հրապարակների

Աշխատանքներ բաց հանքարանների, բացահանքերի, հանքահորերի և հանքարանների մակերևույթին

10. Երկրաբաններ, տեղամասային երկրաբաններ

11. Երկրաֆիզիկոսներ

12. Հիդրոերկրաբաններ, տեղամասային հիդրոերկրաբաններ

13. Գլխավոր երկրաբաններ

14. Գլխավոր ճարտարագետներ և նրանց տեղակալներ /օգնականներ/

15. Գլխավոր մարկշեյդերներ և նրանց տեղակալներ

16. Գլխավոր մեքենագետներ, նրանց տեղակալներ /օգնականներ/

17. Գլխավոր էլեկտրագետներ, նրանց տեղակալներ /օգնականներ/

18. Գլխավոր էներգագետներ, նրանց տեղակալներ /օգնականներ/

19. Տնօրեններ /պետեր/, նրանց տեղակալներ /օգնականներ/ արտադրության, շինարարության /բաց հանքարաններում, բացահանքերում/ գծով

20. Ճարտարագետներ, որոնք արտադրական տեղամասերում զբաղված են հերթափոխերում

21. Լեռնային ճարտարագետներ /առաջատար, 1-2 կարգի, առանց կարգի/, որոնք աշխատանքներ են կատարում ստորգետնյա պայմաններում

22. Մարկշեյդերներ, տեղամասային մարկշեյդերներ

23. Հորատանցքերի վարպետներ

24. Հորատանցքային տեղամասերի վարպետներ /ավագ վարպետներ/

25. Լեռնային վարպետներ

26. Հորատման կայանքների մեքենավարներ

V. Հանքային արդյունաբերություն

 

Օգտակար հանածոների արդյունահանում

Օգտակար հանածոների արդյունահանման ստորգետնյա աշխատանքներ հանքահորերում, հանքարաններում և հանքերում և դրանց շինարարության մեջ, այդ թվում`

1. Հանքահորերի, հանքարանների և հանքերին հավասարեցված հանքվարչությունների ղեկավարներ

2. Գլխավոր ճարտարապետներ

3. Գլխավոր մեքենագետներ

4. Գլխավոր էներգագետներ

5. Տնօրեններ, պետեր

6. Բանվորներ, ղեկավարներ, մասնագետներ և ծառայողներ, որոնք տարեկան /հաշվարկային ժամանակաշրջանում/ աշխատաժամանակի 50% և ավելին զբաղված են ստորգետնյա աշխատանքներում

7. Երկրաբաններ

8. Գլխավոր երկրաբաններ

9. Հանքահորաշինարարական և դրանց հավասարեցված վարչությունների գլխավոր ճարտարագետներ, արտադրության, ստորգետնյա շինարարության և անվտանգության տեխնիկայի գծով նրանց տեղակալներ /օգնականներ/

10. Ներհանքահորային /հանքահորային/ տրանսպորտի կարգավարներ

11. Հանքային կարգավարներ

12. Հանքային աշխատանքների վարիչներ

13. Պայթուցիկ նյութերի ստորգետնյա պահեստների վարիչներ

14. Գլխավոր ճարտարագետների տեղակալներ /օգնականներ/

15. Հանքահորերի, հանքարանների և հանքերի իրավունքով հանքվարչությունների տնօրենների /պետերի/ տեղակալներ /օգնականներ/` արտադրության գծով

16. Գլխավոր մեքենագետների, գլխավոր էներգագետների տեղակալներ /օգնականներ/

17. Հանքատեխնիկական տեղամասային տեսուչներ հանքահորերում, հանքարաններում և հանքերում /ստորգետնյա աշխատանքներ/

18. Մարկշեյդերներ

19. Մեքենագետներ /ավագ մեքենագետներ, հերթափոխային մեքենագետներ/

20. Հանքահորաշինարարական և դրանց հավասարեցված վարչությունների պետեր, նրանց տեղակալներ /օգնականներ/` արտադրության և ստորգետնյա շինարարության գծով

21. Հանքային նորմավորողներ

22. Տեխնիկական ղեկավարներ, նրանց տեղակալներ /օգնականներ/

23. Էլեկտրագետներ /ավագ էլեկտրագետներ/

24. Էլեկտրամեքենագետներ /ավագ էլեկտրամեքենագետներ/

25. Վարչությունների, արշավախմբերի, գրասենյակների և այլ կազմակերպությունների ու դրանց մասնաճյուղերի ղեկավարներ ու մասնագետներ, որոնք աշխատանքները կատարում են ստորգետնյա պայմաններում, տարեկան /հաշվարկային ժամանակաշրջանում/ աշխատաժամանակի 50% և ավելին զբաղված են ստորգետնյա աշխատանքներում

26. Գլխավոր ճարտարագետներ, նրանց տեղակալներ /օգնականներ/` արտադրության գծով

27. Գլխավոր մարկշեյդերներ, նրանց տեղակալներ

28. Գլխավոր մեքենագետներ, նրանց տեղակալներ

29. Գլխավոր էներգագետներ, նրանց տեղակալներ

Վարչությունների /արշավախմբերի, կազմակերպությունների գրասենյակների և մասնաճյուղերի/, այդ թվում`

30. Վարչությունների /արշավախմբերի, կազմակերպությունների գրասենյակների և մասնաճյուղերի/ պետեր, նրանց տեղակալներ` արտադրության գծով

31. Հանքային տեղամասի նորմավորողներ

32. Էլեկտրամեքենագետներ

33. Էլեկտրագետներ

34. Բոլոր աշխատողները, որոնք ստորգետնյա պայմաններում լրիվ աշխատանքային օրը զբաղված են վերը նշված բանվորների ու ծառայողների սպասարկմամբ /ստորգետնյա բուժկետի անձնակազմ, ստորգետնյա հեռախոսային կապի աշխատողներ և այլն/

Հանքային փորվածքների, մետրոպոլիտենների, ստորգետնյա ջրանցքների, թունելների և ստորգետնյա այլ կառույցների շինարարության, վերակառուցման, տեխնիկական վերազինման և կապիտալ վերանորոգման ստորգետնյա աշխատանքներ, այդ թվում`

35. Հերթապահ և սարքավորումն սպասարկող էլեկտրափականագործներ /փականագործներ/

36. Գլխավոր ճարտարագետներ, նրանց տեղակալներ` արտադրության, ստորգետնյա շինարարության, անվտանգության տեխնիկայի գծով

37. Գլխավոր մարկշեյդերներ, նրանց տեղակալներ

38. Բոլոր անվանումների մարկշեյդերներ

39. Վարչությունների պետեր, նրանց տեղակալներ` արտադրության ստորգետնյա շինարարության գծով

40. Հանքահորերի պետեր, նրանց տեղակալներ /օգնականներ/

41. Հանքային նորմավորողներ

42. Ստորգետնյա տեղամասերի տեխնիկներ

43. Տեխնիկական ղեկավարներ, նրանց տեղակալներ /օգնականներ/

44. Ստորգետնյա տեղամասերի էլեկտրամեքենագետներ, նրանց տեղակալներ /օգնականներ/

45. Նմուշներ հավաքողներ` հանքահորերում /հանքարաններում/ ղեկավարներ և մասնագետներ /հրամկազմ/

46. Հանքափրկարար ջոկի հրամանատարներ, նրանց տեղակալներ /օգնականներ/

47. Հենակետերի հրամանատարներ, նրանց տեղակալներ /օգնականներ/

 

Նշված որոշման 2-րդ ցանկում նշված են առանձնապես ծանր, առանձնապես վնասական արտադրությունների աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկը, որի 5-րդ բաժնում նշված են հանքային արդյունաբերության,
օգտակար հանածոների արդյունահանում հետևյալ աշխատողները․

V. Հանքային արդյունաբերություն
Oգտակար հանածոների արդյունահանում

 

Օգտակար հանածոների արդյունահանման ստորգետնյա աշխատանքներ հանքահորերում, հանքարաններում և հանքերում և դրանց շինարարության մեջ, այդ թվում`

1. Բոլոր բանվորները, որոնք լրիվ աշխատանքային օրն զբաղված են ստորգետնյա աշխատանքներում

2. Ստորգետնյա տեղամասերի ղեկավարներ և մասնագետներ

3. Բանվորներ, ղեկավարներ, մասնագետներ և ծառայողներ, որոնք տարեկան /հաշվարկային ժամանակաշրջանում/ աշխատաժամանակի 50 տոկոսը և ավելին զբաղված են ստորգետնյա աշխատանքներում

4. Գազաչափողներ

5. Հանքագործներ` երկրաբանական աշխատանքներում

6. Հանքագործներ` մարկշեյդերական աշխատանքներում

7. Կարոտաժագործներ

8. Ամրակապողներ

9. Բանվորներ և մասնագետներ, որոնք զբաղվում են սարքավորման մոնտաժմամբ, ապամոնտաժմամբ, նորոգմամբ և կարգաբերմամբ

10. Հերթապահ և սարքավորման նորոգման գծով զբաղվող էլեկտրափականագործներ /փականագործներ/, որոնք զբաղված են փողերի, հորերի և ամբարձիչ մեքենաների սպասարկմամբ

11. Տեղամասային երկրաբաններ

12. Հերթափոխերում զբաղված ճարտարագետներ

13. Կարգաբերման և փորձարկումների ճարտարագետներ /առաջատար, 1-2 կատեգորիայի և առանց կատեգորիաների/, որոնք աշխատանքները կատարում են ստորգետնյա պայմաններում

14. Տեղամասային մարկշեյդերներ

15. Ջրահանման, կապի և օդային տնտեսության աշխատանքներում զբաղված վարպետներ

16. Արտադրական տեղամասերի հանքային վարպետներ

17. Հսկող վարպետներ /ավագ վարպետներ/

18. Արտադրական տեղամասերի վարպետներ

19. Ամբարձիչ կայանքների գծով մեքենագետներ /ամբարձման գծով մեքենագետներ/

20. Հանքահորի /հանքային արտադրամասի/ հորատանցման պետեր, նրանց տեղակալներ

21. Հերթափոխերի պետեր

22. Տեղամասերի պետեր, նրանց տեղակալներ /օգնականներ/, որոնք աշխատանքները կատարում են ստորգետնյա պայմաններում

23. Հանքային տեղամասային նորմավորողներ

24. Կարգաբերման և փորձարկումների գծով բոլոր մասնագիտությունների /1-2 կատեգորիաների և առանց կատեգորիաների/ տեխնիկներ, որոնք աշխատանքը կատարում են ստորգետնյա պայմաններում

25. Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի գծով հանքային ճարտարագետներ

26. Տեղամասային մարկշեյդերներ

27. Վարպետներ, հանքային վարպետներ

28. Մեքենագետներ

29. Տեղամասերի պետեր, նրանց տեղակալներ /օգնականներ/

Հանքային փորվածքների, մետրոպոլիտենների, ստորգետնյա ջրանցքների, թունելների և ստորգետնյա այլ կառույցների շինարարության, վերակառուցման, տեխնիկական վերազինման և կապիտալ վերանորոգման ստորգետնյա աշխատանքներ, այդ թվում`

Բանվորներ

30. Ամրագործներ

31. Բետոնագործներ

32. Պայթանցքեր հորատողներ

33. Պայթեցնողներ

34. Ավտոմոբիլների /ինքնաթափերի/ վարորդներ

35. Ստորգետնյա հանքագործներ

36. Մեկուսացնողներ

37. Ամրակապողներ

38. Կարապիկավարներ

39. Բուլդոզերավարներ

40. Հորատող կայանքների մեքենավարներ

41. Կռունկների մեքենավարներ /կռունկավարներ/

42. Շարժիչաքարշերի մեքենավարներ

43. Պոմպակայանների մեքենավարներ

44. Բեռնիչ մեքենաների մեքենավարներ

45. Ստորգետնյա ինքնագնաց մեքենաների մեքենավարներ

46. Ստորգետնյա մեքենաների մեքենավարներ, որոնք զբաղված են «կույր» հորատանցքերում

47. Ամբարձիչ-շարժական լաստակների մեքենավարներ

48. Հորատող համալիրների մեքենավարներ

49. Սկրեպերների մեքենավարներ

50. Սկրեպերային կարապիկների մեքենավարներ

51. Միաշերեփ էքսկավատորների մեքենավարներ, որոնք զբաղված են հորատանցմամբ

52. Էլեկտրաքարշերի մեքենավարներ

53. Օդափոխիչ կայանքների շարժիչավարներ, որոնք զբաղված են հորատանցմամբ

54. Հորատանցողներ

55. Պայթուցիկ նյութերի բաժանողներ

56. Հորանայիններ

57. Բեռնափոխակրավարներ

58. Կարանահպիչներ

59. Էլեկտրագազաեռակցողներ

60. Ենթակայաններ սպասարկող էլեկտրամոնտյորներ, որոնք զբաղված են հորատանցմամբ

61. Էլեկտրաեռակցողներ` ավտոմատ և կիսաավտոմատ մեքենաներով

62. Ձեռքով եռակցող էլեկտրաեռակցողներ

63. Ստորգետնյա հանքահորատանցման սարքավորման էլեկտրափականագործ-մոնտաժողներ

64. Հորատանցման էլեկտրափականագործներ

65. Բանվորներ, ղեկավարներ, մասնագետներ և ծառայողներ, որոնք տարեկան /հաշվարկային ժամանակաշրջանում/ աշխատաժամանակի 50 տոկոսը և ավելին զբաղված են ստորգետնյա աշխատանքներում

66. Հանքագործներ` մարկշեյդերական աշխատանքներում

67. Հանքային սարքավորման մոնտաժողներ, որոնք զբաղված են հորատանցմամբ

68. Ստորգետնյա տեղամասերում հանքային աշխատանքների գծով ճարտարագետներ

69. Տեղամասերի հանքային վարպետներ

70. Հերթափոխային մեքենագետներ

71. Ստորգետնյա տեղամասերի մեքենագետներ

Ղեկավարներ և մասնագետներ

72. Հերթափոխերի պետեր

73. Տեղամասերի պետեր, նրանց տեղակալներ /օգնականներ/

74. Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, որոնք լրիվ աշխատանքային օրը զբաղված են բաց աշխատանքներում` բաց հանքերում, բացի այն աշխատողներից, որոնք զբաղված են վերգետնյա աշխատանքներում

Հանքային մոմի /հորատածխի մոմի/ և օզոկերիտի արտադրության աշխատողներ

Բանվորներ

75. Հանքային մոմի արտադրության ապարատավարներ

76. Լցամեքենաների մեքենավարներ

77. Բանվորներ, որոնք զբաղված են ձեռքով օզոկերիտի լցմամբ

Ղեկավարներ և մասնագետներ

78. Վարպետներ, ավագ վարպետներ, N 1 հավելվածում թվարկված բանվորների ղեկավարողներ

Հանքափրկարար մասեր /կայաններ/

Բանվորներ

79. Շնչադիմակավորներ

80. Նմուշներ հավաքողներ` հանքահորերում /հանքարաններում/

81. Դասակի հրամանատարներ, նրանց տեղակալներ /օգնականներ/

82. Ջոկի հրամանատարներ, նրանց տեղակալներ /օգնականներ

 

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության 29.10.2009թ․ հ․1277-Ն որոշմամբ հաստատվել է «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» Տեխնիկական կանոնակարգը, որը սահմանում է պահանջներ` օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման աշխատանքների անվտանգ կատարման համար: Նշված Կանոնակարգը սահմանել է անվտանգության հետևյալ պահանջները․

 

·Տեխնիկական սարքերի անվտանգ շահագործման

·Արտադրանքի փաթեթավորման և նմուշառման նկատմամբ

·Օդափոխման, փոշեճնշման, ասպիրացման կայանքների նկատմամբ

·Հանքաքարի ջարդման և տեսակավորման նկատմամբ

·Հանքահարստացման նկատմամբ

·Խտացման և ջրազերծման նկատմամբ

·Ոսկի պարունակող հանքաքարերի և ավազների հանքահարստացման նկատմամբ

·Ռեագենտային բաժանմունքների և ռեագենտային պահեստների շահագործման համար

·Հանքաքարի, խտանյութի և ոչ հանքային նյութերի պահեստների շահագործման

·Էլեկտրակայանքների և էլեկտրասարքավորումների անվտանգ շահագործման

·Էլեկտրական գազամաքրիչ կայանքների անվտանգ շահագործման

·Տեխնոլոգիական տրանսպորտի անվտանգ շահագործման

·Վերանորոգման, հավաքակցման և ճոպանասարքային աշխատանքների

·Ճառագայթային անվտանգության պահանջները ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքարի վերամշակման

·Սանիտարակենցաղային շինությունների նկատմամբ

 

Սահմանված են նաև տեխնիկական անվտանգության ընդհանուր պահանջներ։ Մասնավորապես պետք է

·սահմանել՝ հանքահարստացուցիչ ֆաբրիկայում (այսուհետ` ֆաբրիկա) կազմակերպության ղեկավարության հրամանով, համակարգված հսկողություն շենքերի, շինությունների ու կառույցների վիճակի անվտանգության և ճիշտ շահագործման վրա;

•հաստատել՝, ֆաբրիկայի յուրաքանչյուր տեղամասի համար կազմակերպության ղեկավարության կողմից, հրդեհի և պայթյունի վտանգավորության կարգ և իրականացնել այդ կարգին համապատասխանող անվտանգության միջոցառումներ` դրանց կոնկրետ կատարողների պարտականությունների ու իրավունքների նշմամբ;

·մշակել հրահանգ` արտադրամասերում շահագործվող յուրաքանչյուր սարքավորման և ագրեգատի  համար՝ արտադրության տվյալ գործընթացի (պրոցեսի) անվտանգ վարման նպատակով;

·ենթարկել Ֆաբրիկայում աշխատանքի ընդունվող անձանց պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության;

•ապահովել Ֆաբրիկայում աշխատող անձանց անհատական պաշտպանության սարքին միջոցներով, տրամադրել արտահագուստ, հատուկ կոշիկներ, հակագազեր, ձեռնոցներ և շնչադիմակներ;

•անցկացնել՝ Ֆաբրիկայում աշխատանքի ընդունվող բոլոր անձանց (այդ թվում` նաև ժամանակավոր) համար նախնական ուսուցում և գիտելիքների ստուգում`

1) տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցով.

2) թունավորումներից, էլեկտրահարումից, այլ դեպքերից տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հարցերով.

3) վնասակար և թունավոր նյութերի հետ անվտանգ աշխատելու հարցերով;

•արգելել ֆաբրիկայի աշխատողներին հանգստանալ կամ այլ գործունեությամբ զբաղվել աշխատող մեխանիզմների մոտակայքում, տրանսպորտային ուղիների ու սարքավորումների վրա, ծխել կամ սնունդ ընդունել անմիջապես աշխատատեղում;

•ապահովել յուրաքանչյուր աշխատատեղ բավարար լուսավորությամբ և անկախ աղբյուրից կամ մարտկոցից սնվող վթարային լուսավորությամբ;

•պահպանել աշխատատեղերը և մարդկանց անցատեղերը մաքուր վիճակում և չծանրաբեռնել անցատեղերի տարբեր իրերով;

•թույլատրել Ֆաբրիկայի տարածքում աշխատողների տեղաշարժը միայն այդ նպատակի համար հատկացված անցատեղերով, աստիճաններով ու հարթակներով, արգելելով աշխատողների անցումները խողովակների, վաքերի, արգելքների և այլ սարքավորումների վրայով:

•կառուցել սպասարկման բոլոր հարթակները, անցման կամրջակները և աստիճանները ամուր և դիմացկուն՝ 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքներով;

•կառուցել մեխանիզմների, սարքավորումների սպասարկման աշխատանքային հարթակների սանդուղքները հետևյալ թեքման անկյուններով`

1) մշտական շահագործման տակ գտնվողները` 450-ից ոչ ավելի.

2) հերթափոխում ոչ հաճախակի օգտագործվողները` 600-ից ոչ ավելի.

3) խյուսափոսերում, ջրհորներում գտնվողները` մինչև 750՝ 0,6 մ-ից ոչ պակաս աստիճանների լայնությամբ, 0,35 մ-ից ոչ ավելի սանդուղքների աստիճանների, 0,25-ից ոչ ավելի սանդղակի լայնությամբ;

•ցանկապատել հավաքակցման համար նախատեսված հարթակները, փոսիկները, խյուսափոսերը, ջրհորներն ու առուները՝ 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքներով;

•սարքավորել աշխատանքային հարթակները և մարդկանց անցատեղերը հատող ռեագենտագծերը ընդկալներով՝ հարթակի հատակից 1,8մ–ից ոչ պակաս բարձրության վրա:

•տեղադրել մեքենաների և սարքավորումների միմյանցից, պատերից հետևյալ նվազագույն հեռավորության վրա`

1) հիմնական անցատեղերում` 1,5 մ-ից ոչ պակաս.

2) մեքենաների միջև եղած աշխատանքային անցատեղերում` 1 մ-ից ոչ պակաս.

3) պատի և մեքենաների միջև եղած աշխատանքային անցատեղերում` 0,7 մ-ից ոչ պակաս.

4) դեպի բաքերը, չաները, ռեզերվուարները տանող սպասարկման և վերանորոգման անցատեղերում` 0,7 մ-ից ոչ պակաս;

•նախատեսել մեքենասարքավորումների խոշոր հանգույցների և տարրերի փոխադրման համար նախատեսված անցումների նվազագույն լայնությունը հանգույցի ամենամեծ ընդլայնական չափով` ավելացված 0,6 մ;

•պահել վառելիքաքսուքային, սրբող, մաքրող նյութերն աշխատանքային տեղերում փակ մետաղե անոթներում;

•արգելել հեշտ բռնկվող նյութերի (բենզին, նավթ և այլն) պահումն աշխատանքային տեղերում;

•հարմարեցնել Ֆաբրիկայի արտադրական նշանակության ճանապարհները հրշեջ մեքենաների երթևեկության համար, ապահովելով հրշեջ մեքենաների մուտքը շենքի երկու կողմերի ամբողջ երկայնքով 6 մ լայնությամբ հարթեցված տարածքով, ճանապարհի բանուկ մասի կամ հարթեցված տարածքի եզրից մինչև ֆաբրիկայի շենքի պատը 25 մ-ից ոչ ավելի հեռավորությամբ, մաքուր մակերեսային ջրահեռացմամբ;

•ապահովել բոլոր արտադրական և օժանդակ շենքերը, շինությունները, տեղակայանքները և պահեստարանները հրդեհաշիջման անհրաժեշտ միջոցներով, գործիքներով, գույքով;

•անցկացնել ֆաբրիկայի տարածքով հակահրդեհային ջրախողովակ` միացված արտադրատնտեսական կամ խմելու ջրատարի հետ, տեղադրելով ջրածորակները (հիդրատները) ճանապարհների և մուտքերի երկայնքով` իրարից 150 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, շենքերի պատից 5 մ-ից ոչ պակաս և խաչմերուկների մոտակայքում բանուկ մասի եզրից` 2 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա;

•ենթարկել տեղային մաքրման ֆաբրիկայի տարածքում ձևավորվող կեղտաջրերը և հատակի ողողաջրերը նախքան ջրատարներ կամ ջրային ռեսուրսներ արտամղվելը, իսկ արտահոսքը իրականացնել միայն ջրօգտագործման թույլտվության դեպքում` տրված իրավասու մարմնի կողմից;

•կիրառել տատանումը (թրթռումը) նվազեցնող տեխնոլոգիական, սանիտարատեխնիկական միջոցառումներ՝ տատանում (թրթռում) առաջացնող սարքավորումների (ապարաջարդիչներ, աղացներ, քարամաղեր և այլն) համար;

•անջատել ձայնամեկուսիչ միջնապատերով՝ աղմուկ առաջացնող սարքավորումների տեղադրման շինությունները մյուս տեղամասերից;

•նախատեսել սարքեր կոնդենսատի կազմակերպված հոսքն ապահովելու համար՝ այն շինություններում, որտեղ տեղակայված են մեծաքանակ ջրային մակերեսով սարքավորումներ (ֆիլտրացնող մեքենաներ, դասակարգիչներ, խտացման չաներ, խտանյութի սեղաններ և այլն);

•նախատեսել հեշտ մաքրվող, ցիանիդի և մյուս վտանգավոր նյութերի կուտակումները բացառող մակերես, ծածկույթ ունեցող պատեր, առաստաղ, շինությունների կոնստրուկտիվ տարրեր;

•ջերմամեկուսացնել արտադրական սարքավորումները և արտադրական կոնստրուկցիաները, որոնց մակերեսի ջերմաստիճանը բարձր է (ավելի քան 450 C);

•կառուցել սանիտարակենցաղային շենքեր՝ կանանց և տղամարդկանց բաժանմունքներով և հաշվարկված լինեն ֆաբրիկայի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքների համար, արտահագուստի հանդերձարանով, արտահագուստի չորացման և փոշեզատման սենյակով, սանհանգույցներով, ցնցուղարանով, աշխատանքային արտահագուստի և կոշիկի նորոգման ու լվացման սենյակով, շնչադիմականոցով, սպասքով, կանացի անձնական հիգիենայի սենյակով, առաջին բուժօգնության կետով՝ ներծծիչ արտաձգիչ օդափոխությամբ;

•տեղադրել սանիտարակենցաղային շենքը, սննդի օբյեկտը և առաջին բուժօգնության կետը հողմակողմում, արդյունահանված հանքաքարի բաց պահեստարաններից, ապարների ջարդման, տեսակավորման կայանքներից առնվազն 50 մ հեռավորության վրա, բայց հիմնական արտադրական շենքերից 500 մ-ից ոչ հեռու;

•ապահովել ցնցուղարանը տաք և սառը ջրով, ցնցուղին ժամում 500 լիտր հաշվարկով, մեկուսացնել տաք ջրի և գոլորշու խողովակները, հատակը սալիկապատկել;

•ենթարկել խմելու ջուրը պարբերաբար քիմիակենսաբանական հետազոտության;

 

Միաժամանակ յուրաքանչյուր աշխատող պարտավոր է

•ստուգել մեխանիզմների, պաշտպանիչ սարքերի, գործիքների և աշխատանքների համար անհրաժեշտ հարմարանքների սարքինությունը՝ նախքան աշխատանքն սկսելը;

•տալ ձայնային ազդանշան, որոնց նշանակության մասին պետք է ծանոթ լինեն բոլոր աշխատողները՝ մեխանիզմների, մեքենաների, տրանսպորտային միջոցների գործարկումն սկսելուց առաջ 

•տեղեկացնել անհապաղ տեղամասի ղեկավարին, նկատելով մարդկանց կյանքին, արտադրությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգավոր երևույթներ և մարդկանց տեղահանել անվտանգ գոտի։

 

ՀՀ կառավարության 11.11.2004թ 1631-Ն որոշմամբ հաստատվել է «Անհատական պաշտպանության միջոցների» տեխնիկական կանոնակարգը, որով

ահմանվել են հետևյալ անհատական պաշտպանության միջոցներին ներկայացվող անվտանգության պահանջները․

«ա) պաշտպանական հագուստ,

բ) ոտքերի պաշտպանության միջոցներ,

գ) ձեռքերի պաշտպանության միջոցներ,

դ) աչքերի պաշտպանության միջոցներ,

ե) լսողական օրգանների պաշտպանության միջոցներ,

զ) գլխի և դեմքի պաշտպանության միջոցներ,

է) շնչառական օրգանների պաշտպանության միջոցներ,

ը) բարձրությունից ընկնելուց պաշտպանվելու միջոցներ,

թ) ջրում օգտագործման համար նախատեսված և խորտակվելուց պաշտպանվելու միջոցներ»:

 

ՀՀ կառավարության 15.07.2004թ հ1087 որոշմամբ հաստատվել է «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական /աշխատանքի ընդունվելիս/ և պարբերական բժշկական զննության անցկացման» կարգը։

 

Կարգի համաձայն նախնական բժշկական զննության նպատակն է հանձնարարվող աշխատանքներին աշխատողների առողջության համապատասխանության որոշումը` դրանով իսկ կանխելով դժբախտ պատահարները, ընդհանուր, մասնագիտական հիվանդությունները և ապահովելով բնակչության աշխատանքի անվտանգությունն ու առողջությունը: Նախնական բժշկական զննությունն անցկացվում է արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության հետ կապված աշխատանքի ընդունվելիս: Պարտադիր պարբերական բժշկական զննության անցկացման նպատակն է նրանց առողջական վիճակի դինամիկ հսկողության, մասնագիտական հիվանդությունների կանխարգելման և դրանց սկզբնական նշանների ժամանակին հայտնաբերման, դժբախտ պատահարների կանխման ու աշխատանքի անվտանգության պահպանման, վարակիչ և մակաբուծային հիվանդությունների տարածման կանխարգելման նպատակով հիվանդությունների հայտնաբերման ապահովումը: Պարբերական բժշկական զննության ենթակա են այն աշխատողները, ովքեր աշխատանքային գործունեության ընթացքում ենթարկվում են արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը:

Պարբերական բժշկական զննությունը կատարվում է յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ:

Մասնագիտական պիտանիության և առողջական վիճակի պատճառով ժամանակավոր կամ այլ մշտական աշխատանքի տեղափոխման մասին բժշկական եզրակացությունը կազմակերպության տնօրինության կողմից ենթակա է պարտադիր կատարման:

 

ՀՀ առողջապահության նախարարի 15.08.2005թ հ756-Ն հրամանով  հաստատված են «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» հ․2.2-002-05 սանիտարական կանոնները և նորմերը։ Նշված սանիտարական կանոնները և նորմերը սահմանում են աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների, որոնք կիրառվում են աշխատատեղերում աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման և գնահատման համար, նպատակ ունենալով սահմանել մասնագիտական ռիսկերի հիգիենիկ չափանիշները և սանիտարահիգիենիկ միջոցառումների գերակայությունները: Այդ Կանոնները պարտադիր են բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` անկախ սեփականության ձևից:

Նշված Կանոնները սահմանում են հետևյալ հիգիենիկ պահանջները․

•արտադրական կազմակերպություններում արտադրական սենքի ծավալը մեկ աշխատողի համար կազմում է առնվազն 15 մ3, ընդ որում սենքի բարձրությունը` 3 մ-ից ոչ պակաս, աշխատանքային մակերեսը` առնվազն 5 մ2

•արտադրական սենքի հատակի մակերեսը լինում է հարթ` ենթակա հեշտ մաքրման` քիմիական նյութերի և արտադրական փոշու կուտակումը կանխելու նպատակով;

•արտադրական սենքերում իրականացվում են ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում.

•մշտական և ոչ մշտական աշխատատեղերով սենքերն ապահովվում են արհեստական, բնական և/կամ համատեղված լուսավորմամբ.

•աշխատանքային գոտու օդում ուժեղ ազդող թունավոր նյութերի առկայության մասին ձայնային ազդանշանման համար արտադրական սենքերը և պահեստարանները պետք է սարքավորվեն ավտոմատ ինդիկատորային համակարգով

•կազմակերպություններում աշխատողների սանիտարակենցաղային պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրամանով հաստատված «Կազմակերպություններում աշխատողների սանիտարակենցաղային սենքերի» N 2.2.8-003-12 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

•կազմակերպություններում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի առավելագույն և միջին հերթափոխային սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

•անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենա (համակարգիչ) շահագործող ծրագրավորողների, օպերատորների, ճարտարագետների և այլ աշխատողների աշխատանքի պայմաններին և աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 19-Ն հրամանով հաստատված «Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման և օգտագործման» N 2.2.4-015-10 սանիտարական կանոններով և նորմերով:

•խմելու ջրի որակը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան:

•աշխատատեղերում, արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների տեսակներով պայմանավորված, աշխատողներն օգտագործում են պաշտպանական հագուստ, լսողական, տեսողական և շնչառական օրգանների, ոտքերի, ձեռքերի և գլխի պաշտպանության միջոցներ, որոնք ընտրվում են ըստ իրենց պաշտպանական, բժշկահիգիենիկ և օգտագործման ցուցանիշների

•արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողները ենթակա են նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննության Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ հաստատված Կարգին համապատասխան.

 

  1. Աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ վերահսկողությունը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 262-րդ հոդ․ 1-ին մասի համաձայն․ «աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը»: Այդպիսի մարմին է համարվում ՀՀ կառավարության ենթակայության ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, որը գործում է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի /2014թ․/ համաձայն։ Այն պետք է ապահովի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում անվտանգության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանումը՝ այդ նպատակով կիրառելով համապատասխան պատասխանատվության միջոցներ, նշված ոլորտներում իրականացնելով ռիսկերի կառավարում, ձեռնարկելով կանխարգելիչ միջոցառումներ:

Տեսչական մարմնի կանոնադրության համաձայն իր կողմից իրականացվող վերահսկողությունը ներառում է․

•աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման նկատմամբ            վերահսկողության իրականացումը,

•աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումն ու վերլուծումը,

•աշխատանքային օրենսդրության և այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների          համար աշխատանքի անվտանգության ապահովման գործում մեթոդական օգնության կազմակերպումը` համապատասխան տեղեկատվության և                   խորհրդատվության տրամադրմամբ,

•նշված ոլորտի ՀՀ իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը

•տնտեսվարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացնելը,

•ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով աշխատանքների ժամանակավորապես դադարեցումը՝ մինչև խախտումները վերացնելը,

•մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, որպիսին է օրինակ այն, որ վերջիններս, օրենսդրությանը համապատասխան, չպետք է ներգրավվեն վտանգավոր աշխատանքներում:

Բացի այդ, Տեսչական մարմինը իր իրավասության շրջանակներում իրականացնում է ստուգումներ, որոնց արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականներ է տալիս և դրանց վերացման համար ժամկետներ սահմանում:

Կազմակերպությունում աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի (այդ թվում` առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների վերաբերյալ) կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները` արհեստակցական միությունները, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները /մարմինը/:

 

  1. Այլ օրենսդրական ակտեր

Բնակչության անվտանգության և առողջության պահպանման վերաբերյալ նորմեր են պարունակում մի շարք այլ օրենսդրական ակտեր։

 

2.5.1. Ընդերքի մասին օրենսգիրի

Ընդերքի մասին օրենսգրքի  4-րդ հոդ․ համաձայն․ «1. Ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներն են`

1) բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.

11) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում պետական վերահսկողություն՝ բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման նպատակով:»

 

Նույն օրենսգրքի 5-րդ հոդ․ սահմանում է, որ ընդերքի տեղամասերն օգտագործման են տրամադրվում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության և մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության հետ կապված օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պայմանով:

Օրենսգրքով նախատեսված է, որ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը սահմանված ժամկետներում հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմին և տարեկան՝ վարչապետի աշխատակազմ, որտեղ մի շարք պահանջների հետ մեկտեղ պետք է տեղեկատվություն լինի «օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման վճարների վերաբերյալ. /ՀՀ ընդերքի օր․ 9-րդ հոդ․ 3-րդ մասի 8-րդ կետ/։

Նախատեսված է, որ օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը պետք է ներառի աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի ապահովումը /ՀՀ ընդ․օր․ 50-րդ հոդ․ 1-ին մասի 7-րդ կետ/։

Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի դրույթներ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին և օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման հատկացումների վճարումների ժամանակացույցի վերաբերյալ /ՀՀ ընդ․օր․ 54-րդ հոդ․ 4-րդ մասի 8-րդ կետ/։

Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է կատարել վերը նշված վճարումները /ՀՀ ընդ․օր․ 59-րդ հոդ․ 3-րդ մասի 17-րդ կետ/։

Եթե ընդերքօգտագործողը չի կատարել նշված վճարումները, ապա օգտակար հանածոյի արդյունահանման թուլլտվության ժամկետը չի երկարացվում /ՀՀ ընդ․օր․ 55-րդ հոդ․ 5.2-րդ մասի 3-րդ կետ/ և տեղամասը չի ընդլայնվում /ՀՀ ընդ․օր․ 56-րդ հոդ․ 2-րդ,3-րդ կետեր/։

Հանքի փակման ծրագրում նույնպես պետք է ներառված լինի հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը /ՀՀ ընդ․օր․ 49-րդ հոդ․  6-րդ կետի «դ» ենթակետը/։

 

2.5.2. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենք 

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն «1. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է`

ա) հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը;

բ) սահմանել տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն, այդ թվում` ստեղծել պարբերական տեխնիկական զննումներ իրականացնող հատուկ պատասխանատու կառույց կամ նշանակել հատուկ պատասխանատու անձ կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարել մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա;

գ) պահպանել տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները.

դ) արտադրական պատահարները բացառելու և կանխարգելելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ամբողջ ընթացքում ապահովել տեխնոլոգիական սարքավորումների, տեխնիկական միջոցների, օբյեկտի կառույցների, տեղակայանքների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ, ինչպես նաև կազմակերպել աշխատանքների ուսուցում և որակավորման ստուգում.

ե) մշակել և իրականացնել միջոցառումների ծրագիր տեխնածին վթարների հավանականության նվազեցման ուղղությամբ.

զ) ստեղծել դիտարկման, ազդարարման, կապի միջոցների և տեխնիկական այլ համակարգեր` տեխնածին վթարների և արտադրական պատահարների դեպքերում դրանց կիրառման համար.

է) աջակցել տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակներին` տեխնածին վթարների և դժբախտ դեպքերի պատճառների և հանգամանքների բացահայտման գործում.

ը) տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակների պաշտոնատար անձանց արտադրական վտանգավոր օբյեկտներում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս տրամադրել պաշտպանության անհրաժեշտ միջոցներ.

թ) ապահովել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վիճակը բնութագրող տեղեկատվության հավաստիությունը.

ժ) արտադրական պատահարների և տեխնածին վթարների դեպքում անհապաղ ձեռնարկել տեխնիկական անվտանգության վկայագրով նախատեսված միջոցառումները` միաժամանակ տեղեկացնելով լիազոր մարմնին.

ժա) արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել լիազոր մարմնին.

ժբ) սույն օրենքով նախատեսված դեպքերում ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը.

ժգ) դադարեցնել արտադրական վտանգավոր օբյեկտի կամ դրանում առկա տեխնիկական միջոցի, տեխնոլոգիական սարքավորման շահագործումը, եթե փորձագիտական եզրակացության մեջ արձանագրվել է տեխնածին վթարի սպառնալիքը.

ժդ) տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում:

Նշված օրենքի 20-րդ հոդ․ համաձայն առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձը պարտավոր է իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ելնելով այն հանգամանքից, որ իր կողմից կատարվող աշխատանքները հանդիսանում են գործունեության առավել վտանգի աղբյուր, պարտադիր կարգով ապահովագրել պատասխանատվության հետևյալ ռիսկերը`

ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով իր աշխատողների կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասները.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով իր աշխատողների, ինչպես նաև աշխատանքների հետ անմիջականորեն չկապված, սակայն այդ աշխատանքների արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասները.

գ) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասները:

Ապահովագրության գումարների նվազագույն չափը, ըստ սույն մասով սահմանված ռիսկի առանձին տեսակների, որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2.5.3. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդ․ համաձայն գնահատումը և փորձաքնութունը ելնում են․

•առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից;

•շրջակա միջավայրին և մարդու առողջությանը հասցվող վնասի հատուցելիության ճանաչումից։

 

Գնահատման նպատակն է շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը /Օրենքի 6-րդ հոդ․/:

Օրենքի 17-րդ հոդվածում նշված է, որ ազդեցության գնահատման փուլում բացահայտվում են հիմնադրութային փաստաթղթի մոտեցումների և նախատեսվող գործունեության լուծումների այլընտրանքային տարբերակները և գնահատվում է դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության և սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա.

 

2.5.4. «Հայաստանի Հանրապտության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն քաղաքացիները ունեն հետևյալ իրավունքները․

1) բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.

2) շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք.

3) պետական մարմինների` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը, սահմանված կարգով, մասնակցելու և դրանց իրականացումը վերահսկելու իրավունք.

4) սանիտարական կանոնների խախտման հետևանքով իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված է, որ այն արտադրատեսակները, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը պահանջում են մարդու անմիջական մասնակցություն և կարող են անբարենպաստ ազդեցություն գործել նրա առողջության վրա, իրենց որակական ցուցանիշներով և հատկություններով պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:

Գործող սանիտարական կանոններին չհամապատասխանող արտադրանքի թողարկման համար պատասխանատու ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները Տեսչական մարմնի որոշմամբ պարտավոր են կասեցնել դրա արտադրությունն ու իրացումը:

 Առանձին մասնագիտությունների, ինչպես նաև առանձին հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, նպատակով ենթակա են նախնական և պարբերական բժշկական զննության /Օրենքի 22-րդ հոդ․/:

Նշված Օրենքով նախատեսված է, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման դեպքերում իրականացվում է պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն:

 

Վերլուծությունը կազմեց

Իրավաբան-փորձագետ՝                                                             

Նազելի Վարդանյանը