arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

22/ապրիլ/2021 Քաղաքացիական լրագրությունը՝ շահերի պաշտպանության գործիք

«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում մարտի 19-21-ը տեղի ունեցավ «Քաղաքացիական լրագրության դպրոցը», որը կազմակերպվել էր ՀՀ Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների Ալավերդի, Աքորի, Ակներ, Ախթալա, Շամլուղ, Գարգառ, Ուռուտ և Կուրթան բնակավայրերի երիտասարդների համար, և որի նպատակն է խթանել համայնքային և հանրակրթական խնդիրների հանրայնացումը ակտիվ երիտասարդության միջոցով։ Խնդիրները կբարձրաձայնվեն «Քաղաքացու ձայնը» ֆեյսբուքյան հարթակով, հարթակը հնարավորություն կտա մարդկանց բարձրաձայնել իրենց իրավունքների խախտումների մասին:

Դպրոցի առաջին օրը մասնակիցները ծանոթացան քաղաքացիական լրագրություն տերմինին, իմացան ինչպիսին պետք է լինի քաղաքացիական լրագրողը, կատարեցին խմբային աշխատանքներ, վերլուծեցին դրանք. Երկրորդ օրը գործնական էր: Մասնակիցները արագ յուրացրեցին նյութը և արդեն երկրորդ օրվա ավարտին ներկայացան իրենց օրինակներով: Երրորդ օրը նույնպես շատ հագեցած էր ակտիվ աշխատանքներով: Մասնակիցներին ներկայացվեցին առցանց գործիքներ քաղլրագրության համար, եղան խմբային աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները արդեն հասցրեցին նյութեր պատրաստել և դրանցից մի քանիսը նույնիսկ հրապարակել:

Քաղաքացիական լրագրության դպրոցի դասընթացավարն էր NGO Center-ի ծրագրերի համակարգող Վահե Խաչիկյանը: Իսկ վերջում բոլոր մասնակիցներին «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը հանձնեց հավաստագրեր: Նա հաջող ընթացք մաղթեց երիտասարդներին և խոստացավ աջակցել նրանց իրենց նախաձեռնություններում:

«Քաղաքացիական լրագրության դպրոցը» կազմակերպվել է «Քաղաքացու ձայնը համայնքներից» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի կողմից Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան-ի աջակցությամբ։