arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

26/օգոստոս/2021 Քաղաքացին ահազանգում է․ որդու վիճակը օր օրի վատանում է

Արման Ստեփանյանը (ծնվ․ 2002թ․) մանկուց հիվանդ է։ Ծնվել է բարդացած ծննդաբերությամբ, նյարդային համակարգի ախտահարումով՝ աջ դիմային նյարդի նեյրոպաթիա, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում։ Առողջական խնդիրների պատճառով 3 տարով ազատվել է զինվորական ծառայությունից։ Սական «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հրաժարվում են բուժօգնություն տրամադրել, այն պատճառաբանությամբ, որ տղան զորակոչային տարիքում է։ Այնինչ, տղան ազատված է զինվորական ծառայությունից, հետևաբար նրա բուժման համար զինկոմիսարիատը պատասխանատվություն չի կրում։ Հիվանդ տղայի մոր՝ Մանանա Տարիելաշվիլիի երկարատև պնդումներից հետո ի վերջո հիվանդանոցում ասել են, որ բուժում կնշանակեն զինվորական կոմիսարիատի տված բժշկական եզրակացության և ուղեգրի հիման վրա։ Սակայն տարածքային զինկոմիսարիատը գտնվում է Սպիտակ քաղաքում, ինչն էլ առանձին դժվարություն է։ Այդ փաստաթուղթը ստանալու համար պետք է հասնեն Սպիտակ քաղաք կամ դիմում գրեն Թումանյանի զինվորական կոմիսարիատում ու սպասեն պատասխանի։ Սակայն տղայի վիճակը օր օրի վատանում է․ հիշողության կորուստ, գլխացավեր և այլն։ Բացի այդ՝ զինկոմիսարիատում տղան բուժզննում անցել է 18 տարեկանում, անցել է մեկուկես տարի, այս ընթացքում տղայի վիճակը վատացել է։ Մայրը կարծում է, որ տղան նոր հետազոտության կարիք ունի, ինչը ֆինանասական մեծ ծախսեր է ենթադրում։ Տիկին Մանանան դժգոհում է, որ տղային բուժօգնություն տրամադրելու փոխարեն անհարկի քաշքշուկների մեջ են գցում իրենց։ Նույնիսկ հաշմանդամության կարգ ստանալ չի հաջողվում։ Մի քանի անգամ փորձել են, բայց՝ ապարդյուն։ Ամուսինը ևս առողջական խնդիրներ ունի, զինհաշմանդամ է։ Սակայն տղան չի օգտվում նաև դրա հետ կապված արտոնությունից։

Խնդրի լուծման համար ակնկալվում է պատկան մարմինների արձագանքը։

Նյութի սկզբնաղբյուրը՝ «Քաղաքացու ձայնը / Citizen's voice» ֆեյսբուքյան մեդիա-հարթակ: