arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

20/դեկտեմբեր/2021 Թումանյանի տարածաշրջանի բնակչության ֆիզիկական և հոգեկան առողջության վերաբերյալ ուսումնասիրություն

Այս ուսումնասիրությունն անհրաժեշտ էր իրականացնել՝ գնահատելու համար Թումանյանի տարածաշրջանի բնակիչների ֆիզիկական և հոգեկան առողջության վիճակը։ Երկար տարիներ Թումանյանի տարածաշրջանը գտնվում է լեռնահանքարդյունաբերական գործունեության ազդեցության տակ, և դա նշանակալիորեն ազդել է տարածաշրջանի բնակչության թե՛ ֆիզիկական , և թե՛ բարոյահոգեբանական վիճակի վրա։
Բնակիչների մի մասը առողջական խնդիրների հետևանքով հանգում են սոցիալական խնդիրների, օրինակ՝ աշխատունակ քաղաքացիների թվի կրճատում, զբաղվածության սահմանափակ հնարավորություններ։ Տարածաշրջանի բնակիչները շարունակաբար դժգոհում են աղտոտումից շրջակա միջավայրին ու իրենց առողջությանը հասցված վնասներից և բացասական ազդեցություններից, սակայն այդ բողոքները հիմնականում մնում են անորոշ և դրանց որևէ լուծում չի տրվում։
Այդ պատճառով չեխական քիմիական անվտագության Առնիկա ՀԿ-ն, հայաստանյան Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ի և ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ որոշեցին իրականացնել Թումանյանի տարածաշրջանի Թումանյանի տարածաշրջանի Ալավերդի, Շնող, Ախթալա, Թեղուտ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Շամլուղ, Աքորի, Հագվի, Մղարթ, Կաճաճկուտ բնակավայրերի բնակչության ֆիզիկական և հոգեբանական վիճակի գնահատում և վերլուծություն՝ դրա հիման վրա կազմելով առաջարկներ՝ ուղղված հանքարդյունաբերության բացասական ազդեցության հետևանքով տուժած համայնքների բնակիչների առողջության պահպանմանը և հիվանդությունների ռիսկերի կանխարգելմանն ու հետևանքների վերացմանը։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ մեծ անելիքներ ունեն Տեղական ինքնակառավարման մարմինները, որպեսզի մեղմեն առողջապահական ռիսկերը, իրականացնեն առողջապահական ռիսկեր պարունակող խնդիրների լուծման ուղղությամբ կանխարգելիչ և հետևանքների վերացմանն ուղղված գործունեություն տեղական մակարդակում և այդ ուղղությամբ համապատասխան պետական քաղաքականություն ներդնելու համար ներկայացնեն առկա կարիքներն ու խնդիրները ազգային մակարդակում։

Ուսումնասիրության արդյունքներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև նշված հղումով։

Թումանյանի տարածաշրջանի բնակչության ֆիզիկական և հոգեկան առողջության վերաբերյալ ուսումնասիրություն