arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

02/ապրիլ/2020 «Թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերություն» ֆորում

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող (Անուշ Էվոյան, Օլեգ Դուլգարյան) «Թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերություն» ծրագրի շրջանակներում կայացավ «ՀՀ ԱՃԹՆ զեկույցի հաշվետվությունների մատչելիության եւ հանրային վերահսկողության դիտարկում Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն համայնքների համար» ֆորումը: Ֆորումին ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից, աշխատակիցներ Լոռու մարզպետարանից, վերը նշված համայնքերից, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև ակտիվ քաղաքացիներ:

Ֆորումի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացքում կատարված հանրային ստուգողական գործողությունները, արդյունքները, նախնական զեկույցը, հավաքագրվեցին առաջարկություններ:
Սույն ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID Armenia) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։