arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

02/ապրիլ/2020 Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանց

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքում, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում հիմնադրվեց Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանցը՝ «Համայնքային Համախմբման և աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ (նախագահ՝ Օլեգ Դուլգարյան): Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանցի համահիմնադիր անդամները սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող Հասարակական Կազմակերպություններ են, ինչպես նաև Տեղական Ինքնակառավարման Մարմիններ։ Հանդիպման երկրորդ հատվածում քննարկվեցին սոցիալական աջակցության ոլորտի անհատական դեպքերի վարման գործընթացում առաջարկվող բարեփոխումները, «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները, արձանագրած հաջողությունները։ Տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ Հանդիպմանը ներկա էին նաև «Իրավաբանների Հայակական Ասոցացիա»-ի նախագահ Կարեն Զադոյանը, ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի եւ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից , ներկայացուցիչներ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետարաններից, Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը, ներկայացուցիչներ Հրազդանի համայնքապետարանից,ինչպես նաև ՀԿ, ԶԼՄ ներկայացուցիչներ։