arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

18/ապրիլ/2020 «Կինը, որը հաղթեց մենությանը» ֆիլմ

Փետրվարի 22-ին «Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (Oleg Dulgaryan) տեղի ունեցավ հանդիպում համայնքի կանանց եւ աղջիկների հետ։ Հանդիպման նպատակը «Կինը, որ հաղթեց մենությանը» ֆիլմի դիտումն ու հետքննարկումն էր։ Մեր գրասենյակ էր ժամանել Հռիփսիմե Պետրոսյանը (Հռիփսիմե Պետրոսյան), ով ներկայացնում է «Արդյունավետ կառավարում եւ համայնքային զարգացում» ՀԿ-ն։

«Կինը, որը հաղթեց մենությանը» ֆիլմը նկարահանվել է «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից` «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»ի տրամադրած դրամաշնորհի միջոցով:
Ֆիլմը պատմում է Աղավնի Հազրյանի մասին, ով 12 տարի շարունակ աշխատել է Արեգնադեմում` որպես համայնքի ղեկավար:
Մեր նպատակն է այս ֆիլմի միջոցով մոտիվացնել կանանց և աղջիկներին, որպեսզի վերջիններս ոգեշնչվեն ու սկսկեն հավատալ իրենց նպատակներին , երազանքներին և դրանք կոչեն կյանքի: